Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Տնտեսություն

ԱՄՆ-ի պետական պարտքն առաջին անգամ գերազանցել Է 30 տրիլիոն դոլարը

Միացյալ Նահանգների պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 30 տրիլիոն դոլարը: Այդ մասին են վկայում ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության՝ փետրվարի 1-ին հրապարակված տվյալները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ֆինանսների նախարարության հրապարակած փաստաթղթում «միագումար պետական պարտք» սյունակում նշված է 30,012 տրիլիոն դոլար գումարը: Դա ԱՄՆ-ի պետական պարտքի ռեկորդային ցուցանիշ է դրա գոյության ամբողջ ժամանակամիջոցում: Ինչպես գրում է The New York Times թերթը, ընթացիկ մեծությունները ձեռք են բերվել մի քանի տարի առաջ, քան ենթադրվում էր:

Դա դարձել է տրիլիոնավոր պետական ծախսերի արդյունքը, որոնք Միացյալ Նահանգներն ուղղորդել է համավարակի դեմ պայքարին, ներառյալ 5 տրիլիոն դոլարը գործազրկության, փոքր գործարարության ֆինանսական օժանդակման ընդլանված նպաստների վճարումների և խթանող վճարումների համար, որոնք ֆնանսավորվել են փոխառության փողերով: 2021 թվականի առաջին կեսին COVID-19-ի դեպքերի թվի նվազման ֆոնին ԱՄՆ-ի տնտեսությունում դիտվել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) կտրուկ վերականգնողական աճ. 6,3 տոկոս առաջին եռամսյակում և 6,7 տոկոս՝ երկրորդում:

Սակայն երրորդ եռամսյակում աճը դանդաղել է մինչեւ 2,3 տոկոս: Փորձագետները դա կապել են «Օմիկրոն» շտամի տարածման, բարձր գնաճի (2021 թվականի դեկտեմբերի արդյունքներով այն հասել է 6,8 տոկոս նշագծին՝ ամենաբարձր ցուցանիշը 1982 թվականից ի վեր) և մատակարարումների գլոբալ շղթաների խնդիրների հետ: Դոնալդ Թրամփի նախագահության վերջին տարին (2020) ԱՄՆ-ի տնտեսությունը կրճատվեց 3,5 տոկոսով. դա առաջին անկումն է 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո և ամենանշանակալիցը 1946 թվականից հետո (այն ժամանակ երկրի ՀՆԱ-ն նվազել էր 11,6 տոկոսով):

Ջո Բայդենի նախագահության առաջին տարվա արդյունքներով Դաշնային պահուստային համակարգը կանխատեսում է 5,5 տոկոսով աճ: Շարունակվող համավարակի պատճաով ԱՄՆ-ն նաև հարկադրված է վերցնելու ավելի ու ավելի շատ փոխառություններ. 2021 թվականի վերջի դրությամբ պետական պարտքը կազմել է ավելի քան 29 տրիլիոն դոլար (ՀՆԱ-ի շուրջ 125 տոկոսը), ինչն իշխանություններին հարկարդել է պետական պարտքի առավելակետը բարձրացնելու մինչև 31,4 տրիլիոն դոլար: