«Հրապարակ».Փաշինյանի թեկնածուն հներից ժառանգություն մնացած Ատոմ Ջանջուղազյանն է
Օրերս հայտնի դարձավ, որ Հաշվեքննիչ պալատի նախագահի իշխանական թեկնածուն ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանն է: Նա, հիշեցնենք, նախարարի պաշտոնը թողնելուց հետո՝ անցած տարվա ապրիլից, գործազուրկ էր։ Պալատի հեռացող նախագահ Լեւոն Յոլյանը հունվարի 20-ին` դիմում գրելու հաջորդ օրը, մեզ հետ զրույցում ասել էր, թե տեղը զիջում է թարմ, երիտասարդ ուժերի, եւ անգամ ենթադրել էր, որ կնշանակվի ՔՊ-ական նախկին պատգամավոր, պալատի անդամ Եղիշե Սողոմոնյանը: Սակայն պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն հներից ժառանգություն մնացած Ատոմ Ջանջուղազյանն է։ Թե ինչու են որոշել ՀՀԿ-ի գլխավոր գանձապետին նշանակել Հաշվեքննիչի նախագահ, փորձեցինք լսել անձամբ Ջանջուղազյանից: Ասաց՝ «երբ պահը հասունանա» հարցերին պատասխանելու, կխոսի, առայժմ գերադասում է լռել:
Փորձեցինք ճշտել՝ ճի՞շտ են այն լուրերը, թե իր թեկնածությունն առաջ է հրում պատգամավոր Հայկ Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, ում հետ նրան տեսնում են տարբեր սրճարաններում։ Ջանջուղազյանը կորցրեց ինքնատիրապետումը․ «Կներեք, իսկ Դուք ինչի՞ հիման վրա եք զանգել իմ անձնական հեռախոսին, այսօր Դուք իրավունք եք Ձեզ վերապահել զանգել ինձ անձնական համարով եւ հիմա էլ ինձ չգիտեմ ինչ եք անում»: Բացատրեցի, որ իրեն ոչինչ չեմ անում, ընդամենը հարց եմ տալիս։ «Այսուհետ այս հեռախոսահամարից չօգտվեք Դուք»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել