«Իսկ գուցե գները բարձրացնելու միակ շահագրգիռ կողմը կառավարությո՞ւնն է». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Հայաստանում օրեցօր թանկանում են առաջին անհրաժեշտության ապրանքները, ինչպես նաև ծառայությունները: Մարդկանց եկամուտները չեն ավելանում, իսկ ծախսերը մեծանում են մեծ պրոգրեսիայով:
«Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը չի բացառում, որ գնաճը կարող է ձեռնտու լինել հենց գործադիրին: «Խնդիրը հարկերի հավաքագրման տիրույթում է: Ներդրումներ, նոր բացվող ճյուղեր, նաև արդյունաբերություն չունենք, հետևաբար՝ հարկերի հավաքագրում չենք ունենում: Մյուս կողմից էլ՝ ունենք անընդհատ աճող պետական պարտք, որը պետք է սպասարկել: Ի՞նչ անել այս դեպքում, երբ տնտեսությունը չի զարգանում, ներդրումներ չկան, երբ քանակի և ծավալի հաշվին հնարավոր չէ հարկերի գեներացում իրականացնել: Այդ դեպքում միակ տարբերակը գնաճի հաշվին հարկերի հավաքագրում իրականացնելն է»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Սարգսյանը:
Նա շեշտեց, որ նույնը վերաբերում է ծառայություններին. ի վերջո, արդեն թանկացել են ջուրն ու էլեկտրաէներգիան, շուտով կբարձրանա նաև գազի սակագինը: Մեր զրուցակցի համոզմամբ, այս ամենի հետևանքը, ցավոք, աղքատության խորացումն է լինելու. «Ինձ մոտ հարց է առաջանում՝ միգուցե սակագները բարձրացնելու միակ շահագրգիռ կողմը կառավարությո՞ւնն է, որպեսզի կարողանա այդպիսով հարկեր հավաքագրել: Այսինքն, փոքր չափաբաժնով բաշխում են ամբողջ բնակչության վրա և հարկերի հավաքագրում են իրականացնում: Այս ամենը, սակայն, բնակչության վրա ունենում է կրկնակի ազդեցություն: Մի կողմից՝ բիզնեսը, որը ավելի շատ է օգտվելու այդ ծառայություններից, իր արտադրանքի կամ ապրանքի ինքնարժեքը բարձրացնելու է, վաճառքի գները՝ ևս, մյուս կողմից՝ բնակչությունը, անձամբ սպառելով այդ ծառայությունները, սկսելու է ավելի բարձր գին վճարել»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել