Ուշագրավ զարգացումներ. Ռուսաստանը հետ է գնում հրթիռները, որոնց համար Հայաստանում դատվում է Դավիթ Գալստյանը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մինչև 2027 թվականը ստանալու է ՄԻ-28 մակնիշի 98 նոր ուղղաթիռներ, որոնք սպառազինված են լինելու С-8 տեսակի, 80 միլիմետր տրամաչափի հրթիռներով։ Հրթիռները մշակել են դեռ անցած դարի 60-ական թվականներին, զանգվածաբար կիրառվել են Աֆղանստանում, որտեղ բարձր արդյունավետություն են ցուցադրել։ Այդ հրթիռները գնում էին խորհրդային, ապա ռուսական սպառազինություն ձեռքբերող երկրները, այդ թվում՝ Հայաստանը։ Այժմ էլ նույն Ռուսաստանը 9,7 միլիարդ ռուբլի է հատկացրել նույն՝ 1991 թվականին արտադրված հրթիռներ գնելու համար։ Խոսքը ժամանակին իր երկրում արտադրված և այլ երկրներ մատակարարված նույն հրթիռներից առկա մնացորդների մասին է:
Այս տեղեկությունը Հայաստանի համար ուշագրավ է այն իմաստով, որ ներկայումս Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավիթ) և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին մեղադրում են անորակ հրթիռներ գնելու մեջ: Ընդ որում, խոսքը հենց վերոնշյալ հրթիռների մասին է: Դավիթ Գալստյանը տարիներ առաջ Հայաստանի պաշտպանության նախարարության պատվերով գնել և փոխանցել է 4232 հատ այդպիսի հրթիռ։ Եվ այն, որ Ռուսաստանը ոչ միայն չի վաճառում, այլև սկսել է հետ գնել այդ հրթիռները, քանի որ դրանց քանակը բավականին քիչ է, ինքնին վկայում է, որ այդ հրթիռները որակյալ են և ժամկետի մեջ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել