Ճամպրուկային տրամադրություն քաղաքապետարանում. արշալույսները խաղաղ չեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունններով՝ Երևանի քաղաքապետարանում արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն: Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հեռանալուց հետո քաղաքապետարանում ճամպրուկային տրամադրություն է: Քաղաքապետարանի տարբեր վարչության պետերը, իրերը հավաքած, սպասում են՝ ինչ որոշում կկայացնի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ կորոշի պահել, թե աշխատանքից ազատել Մարությանի «կադրերին»: «Քաղաքապետարանում «ստոպ» իրավիճակ է, ոչ ոք չգիտի գլխի գալիքը:
Մի կողմից՝ համավարակը, որ քաղաքապետարանի մի շարք աշխատակիցների է պատուհասել, մյուս կողմից՝ մինչև այս պահը փոխքաղաքապետեր չունենալն ու նոր նշանակումներ չանելը Մարությանի նշանակած վարչության պետերի մոտ անհասկանալի իրավիճակ է ստեղծել: Չգիտեն՝ ի վերջո գնալու, թե մնալու են»,- ասաց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է փոխքաղաքապետերի հարցին, ապա, ըստ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի նախկին թիմակից Մեսրոպ Առաքելյանի, քաղաքապետը փոխքաղաքապետեր նշանակելու ժամկետները խախտել է, ու անգամ այժմ քաղաքապետի տեղակալներ նշանակելը «Հանրային ծառայության մասին» օրենքի խախտում կլինի:
«Երևանի քաղաքապետի տեղակալների նշանակումը կատարվում է քաղաքապետի պաշտոնի ստանձման օրվանից մեկ ամսվա ընթացքում՝ համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի։ Այսինքն՝ հունվարի 25-ից հետո այլևս չեն կարող նշանակվել Երևանի քաղաքապետի տեղակալներ»,- գրել է Առաքելյանը։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել