Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP

«Իշխանությունների երազանքն է 100 տոկոսով մորթապաշտ ոչնչություններից բաղկացած դատական համակարգ ունենալ». փաստաբան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ Վերջինիս որոշմամբ ավելի վաղ փոխվել էր «Սիսական» կամավորական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի խափանման միջոցը, և նա ազատ էր արձակվել: Փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ զրուցել ենք դատական իշխանության նկատմամբ իրականացվող առկա գործընթացների մասին, նաև անդրադարձել հասարակական ու քաղաքական գործիչների նկատմամբ կիրառվող կալանքների շղթային:

Փաստաբանը նախ հիշեցրեց անցած ավելի քան 3 տարվա ընթացքում մեզ հետ ունեցած զրույցները, երբ ասում էր, որ ավելի վատ իրավիճակի ենք ականատես լինելու: «Հիմա մենք շատ ավելի լուրջ խնդիրների հետ գործ ունենք, քան զուտ դատական իշխանությունը գործադիրի տակ մտցնելն է, ենթակա դարձնելն ու մնացած բոլոր դատավորների աչքը վախեցնելը: Այն, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը փորձում է բռնապետություն հաստատել Հայաստանում, ես չեմ զարմանում: Ես զարմանում եմ այլ բանի վրա: Մասնավորապես, թե ո՞ւր են միջազգային կառույցները, գործակալ իրավապաշտպանները: Ո՞ւր են նրանք՝ բոլորը, ովքեր ժամանակին մեծ աղմուկ էին բարձրացնում: Եթե նախկին իշխանությունը եղածի անգամ 10 տոկոսը փորձեր անել, վայնասունով կխլեցնեին նախկին իշխանություններին: Ինձ սարսափեցնում է նրանց լռությունը, որովհետև նրանց լռությունը անվճար չի կարող լինել: Սա նշանակում է, որ փաշինյանական ռեժիմից նրանք ակնկալիքներ ունեն: Բայց հիշեցնեմ, որ մենք արդեն մի անգամ՝ 2020 թվականին տեսել ենք այդ ակնկալիքներ կոչվածը: Տեսանք, թե ինչ եկավ մեր գլխին: Այդ պսևդոժողովրդավարական պետությունները նոր ակնկալիքներ ունեն, սարսափելին դա է»,-նշեց մեր զրուցակիցը:

Մասնավորապես դատական համակարգից իշխանության ակնկալիքը, ըստ փաստաբանի, առավել քան ակնհայտ է. «Ուզում է, որ դատական համակարգը 100 տոկոսով բաղկացած լինի մորթապաշտ, վախկոտ ոչնչություններից: Դա նրանց տեսլականն է ու երազանքը: Ցանկացած դատավոր, որը կփորձի շարունակել ոչ թե անկողմնակալ լինել, ոչ թե լինել իրավաբան, այլ պարզապես կփորձի մարդ լինել, գտնվելու է այս հետապնդումների թիրախում»:

Նրա խոսքով՝ սա ընդհանուր քաղաքականություն է:«Այսինքն, առանձին միայն դատական համակարգին չի վերաբերում: Մենք այս առումով համարյա թե հասել ենք այն կետին, ուր որ գնում ենք: Եթե հրաշքով ինչ-որ այլ ճանապարհ չլինի, որ այս իրավիճակից մենք փրկվենք, ուրեմն կմոտենանք վերջին: Ընդհանուր առմամբ, նման բռնապետության պայմաններում Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ: Ուղիղ գնում ենք պետականության կորստի»,-հավելեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով, ընդհանուր առմամբ, կալանքի միջնորդություններին, որոնք ներկայացվում են նաև ՏԻՄ մարմինների ղեկավարների, ցանկացած այլ կարծիք ունեցող մարդկանց, քաղաքական և հասարակական գործիչների նկատմամբ՝ Երվանդ Վարոսյանը շեշտեց. «Այսօր տեսնում ենք արդեն որոշակիորեն կայացած համակարգ, որը հակառակ որևէ կարծիք չի հանդուրժում: Ընդ որում, էական չէ՝ այդ կարծիքը քաղաքական է, իրավական, տնտեսական, թե այս կամ այն համայնքի կոնկրետ զարգացմանն է վերաբերում: Ցանկացած հակառակ կարծիք այս իշխանությունը չի հանդուրժում, և բոլոր հնարավոր անօրինական միջոցներով հարձակվում է այդ կարծիքն արտահայտողի վրա՝ չխորշելով այդ ճանապարհին անգամ հանցագործություն կատարելուց»:

Անդրադառնալով միջազգային կառույցների լռությանն ու այդ համատեքստում դիտարկելով վերջերս ընդունված ԵԽԽՎ բանաձևը, որով Հայաստանում ժողովրդավարության առաջընթաց էին արձանագրել, կարևորել էին դատական բարեփոխումները, փաստաբանը նշեց. «Սա տեղավորվում է մեր խոսակցության սկզբում իմ արած այն անդրադարձի շրջանակում, թե հատկապես ինչից պետք է սարսափել: Այդ առումով խնդիրն առավել քան իրական է: ԵԽԽՎ բանաձևը պարզապես ցինիզմ է: Առկա իրավիճակում ինչ-որ առաջընթացների մասին բանաձև ընդունելը ցինիզմ է, որը, սակայն, ինչպես նշեցի, պսևդոժողովրդավարների մոտ անվճար չի լինում: Ու թող մեր ամբողջ հասարակությունը պատրաստվի, սպասի, թե էլ ինչ է այդ ցինիկ բանաձևերի դիմաց վճարելու գործող ռեժիմը»:

Նշենք, որ Freedom House-ը ևս հայտարարությամբ հանդես եկավ, որը տարբերվում էր ԵԽԽՎ բանաձևից ու ավելի կոշտ էր: Կազմակերպությունը մտահոգություն էր հայտնել ՀՀ քաղաքացու քրեական դատապարտման առաջին դեպքի առնչությամբ՝ պայմանավորված պետական պաշտոնյաների հանդեպ «ծանր վիրավորանքի» քրեականացման մասին նոր օրենքով: Երվանդ Վարոսյանի խոսքով, կոշտությամբ ու բնույթով տարբերվող այս հայտարարությունն իր բացատրությունն ունի: «Այնուամենայնիվ, Freedom House-ն ավելի քիչ պետական ազդեցության տակ գտնվող հասարակական կազմակերպություն է: Գոնե ձևական կողմը պահելու համար Freedom House-ը չի կարող ամբողջովին լռել, որովհետև Հայաստանում տեղի են ունենում նաև այնպիսի բացահայտ գործընթացներ, ինչպես վիրավորանքի քրեականացումը, այդ հոդվածով առկա քրեական հետապնդումները: Դա արդեն իր միջազգային հեղինակության խնդիրն է: Ինչ վերաբերում է բուն օրենքին, ապա ակնհայտ է, որ այդ օրենքը նախաձեռնել է Փաշինյանը ու նախաձեռնել է հենց իր համար: Բնական է, որ իր ենթականերն էլ այն կիրառելու էին իր քիմքին համապատասխան: Այն ընդամենը հասարակությանը վախեցնելու, լռեցնելու մի միջոց է»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում