«Հրապարակ».Հանրային համերաշխության խնդիրն այս իշխանությունների համար գոյություն չունի
Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներում այս պահի դրությամբ որոշում ունեն՝ ոչ միայն ՀՀ նախագահի թեկնածու չառաջադրել, այլեւ չմասնակցել նախագահի ընտրության հարցի քննարկմանը, որպեսզի ինչպես դաշինքների համատեղ հայտարարությանն են հղում անում, «որեւէ կերպ» չլեգիտիմացնեն նախագահի ընտրությունը։ Իսկ ՔՊ թեկնածու Վահագն Խաչատուրյանի ընտրությունը, ամենայն հավանականությամբ, կկայանա մարտի սկզբին՝ մարտի 1-4-ն ընկած հերթական նիստերի օրերին։ Որքան էլ տարակուսելի է, բայց Սահմանադրությամբ նախատեսված «անաչառ» նախագահը մինչեւ այս պահը ընդդիմադիր դաշինքների հետ հանդիպելու առաջարկ կամ պատրաստակամություն չի հայտնել։
Թեպետ առաջին փուլով ընտրվելու համար թեկնածուին առնվազն 81 պատգամավորի քվե է հարկավոր։ Այսինքն, առաջին փուլում իրենց թեկնածուին անցկացնելու համար իշխանական խմբակցությունն ընդդիմության ձայների կարիքն ունի, բայց քանի որ նախագահի ընտրության երկրորդ ու երրորդ փուլեր կան, որտեղ իշխանական խմբակցությունն անհրաժեշտ ձայները միայնակ կարող է ապահովել, ուստի ընդդիմությանը չեն էլ փորձում ներգրավել։ Հանրային համերաշխության խնդիրն այս իշխանությունների համար գոյություն չունի, հակառակ պարագայում կփորձեին կոնսենսուսի գալ եւ այնպես անել, որ ընդդիմությունն էլ մասնակցի ՀՀ նախագահի ընտրությանը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել