Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանUcom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըՆոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին
Քաղաքականություն

«Վտանգվում է դատական իշխանության անկախությունը». ՔՊ-ականները դատավորներին չեն ներկայացրել նոր օրենքի նախագիծը

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը քննարկման համար դատավորներին չի ներկայացվել։

NEWS.am-ի հետ զրույցում մի շարք դատավորները հայտնեցին, որ իրենք նախագծի առկայության, բովանդակության մասին տեղեկացել են Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած այօր ու երեկ հնչած ելույթներից։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ օրենսդրական նախագծերի, այն էլ Սահմանադրական օրենքները պարտադիր հանրային քննարկման ենթակա են, բացառություն են միջազգային պայմանագրերը.

«Առնվազն 15 օրում քննարկումներն պետք է անց կացվեին, ու նախագիծը ներկայացվեր շահագրգիռ մարմիններին։ Տվյալ դեպքում առանց դատարանների, դատաբորների կարծիքը հաշվի առնելու այն չէր կարող դրվել քվեարկության։ Այս նախագծի մասին տեղեկացել ենք Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներից, այսօր էլ իմացանք, որ այն ընդունվել է։ Սա քննարկման ընդհանրապես չի դրվել, մենք ընդունված տարբերակն էլ մինչեւ հիմա չունենք։ Հնարավոր չի դատական համակարգին վերաբերող օրենսդրությունը փոփոխվի ու հանրային քննարկման, մասնավորապես, դատավորների շրջանում կարծիքի համար չներկայացվի»։ Կարծում եմ միտումնավոր չի ուղարկվել. մինչ այս բոլորը ուղարկում էին, վերջին անգամ էլ բացասական գնահատականներ հնչեցրեցինք։

Դատավոր Հարությունյանը նշեց, որ եվրոպական առաջադեմ երկրներում Բարձրագույն դատական խորհրդում կամ նմանատիպ այլ մարմիններում գերակշռում են դատավորները, այլ ոչ թե իրավաբան-անդամները. «Այսօր համամասնությունը խախտված է. այսինքն՝ գործում է 4 դատավոր-անդամ, 5 գիտնական-անդամ։ Նման կարգավորումներով իշխանության այլ թևերը դատական գործերին, անկախությանը միջամտելու ավելի լայն հնարավորություններ են ստանում։

Դավիթ Հարությունյանը շեշտեց, որ այս փոփոխությամբ վտանգվում են սահմանադրական երածխիքներն ու բալանսը։ Այսօրվա պայմաններում դատավորների նկատմամբ հետապնդումներ հարուցելու, կարգապահական վարույթներ հարուցելու ավելի լայն հնարավորություն է տալիս ԲԴԽ-ին, դա անթույլատրելի եմ համարում, հաշվի առնելով հատկապես ԲԴԽ-ում առկա իրողությունները ու գործելակերպը»։

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը պատմեց, որ առավոտյան է իմացել այդ նախագծի մասին, իր գործընկերներն էլ անակնկալի են եկել.

«Ես չեմ հասկանում, թե ինչով է պայմանավորված այս հրատապությունը, այսպես ասած՝ «գաղտնի ռեժիմով» նման նախագիծ ներկայացնելն ու ընդունելը։ Այս նախագծով կարեւոր փոփոխություն է նախատեսվում։ Խոսք է գնում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու շեմի իջեցման մասին։ Հարց է առաջանում՝ ինչպիսի՞ մասնագետների կարծիք է լսվել։ Ակնհայտ է ինձ համար, որ սա ճիշտ փոփոխություն չէր։ Ես չեմ զարմանում, որ նման փոփոխություն է տեղի ունեցել, ինչքան փոփոխություն, որ տեղի է ունենում ի վնաս դատավորների է։ Սրանով ԲԴԽ անդամների դերն է իմաստազրկվում»։

Դատավորի խոսքով, ստացվում է, որ ԲԴԽ 5 իրավաբան-անդամները կարող են միասին դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշում կայացնել.

«Ես չեմ ուզում տարանջատել իրավաբան-անդամին դատավորից, բոլորն էլ դատավորի անկախությունը պաշտպանելու համար են, բայց, օբյեկտիվորեն, ԲԴԽ դատավոր-անդամներն ավելի լավ են պատկերացնում դատավոր-անդամների առօրյան, մեր համայնքի կողմից են ընտրված։ Երբ ուսումնասիրում ես միջազգային կարծիքները, խոսք է գնում, որ ոչ թե պետք է գիտնական-անդամները հավասար լինեն, այլ գերիշխող լինի դատավոր-անդամների քանակը»։

Դատավորի խոսքով՝ այս օրենքի ընդունմանը պետք է դեմ լիներ հենց Բարձրագույն դատական խորհուրդը. «Միայն հեշտ քվեարկություն անելով չի, պետք է ասեին՝ ոչ, 5 ձայնը բավարար չի»։

Մեզ հետ զրույցում ԲԴԽ իրավաբան-անդամ Գրիգոր Բեքմեզյանն էլ ասաց, որ դեռեւս 2020 թվականից ինքը կողմ է եղել այս նախագծին.

«Այն ժամանակ, երբ կար շրջանառվող «Դատական օրենսգիրք» փոփոխությունների շրջանառվող նախագիծը, ինքս առաջարկել եմ այդ տարբերակը»։

Բեքմեզյանն ասաց, որ այդ առաջարկը 2020 թվականին չի ընդունվել։

Ըստ նրա՝ ԲԴԽ-ն պետք է աշխատի այն նույն սկզբունքներով, ինչպիսին աշխատում են Սահմանադրական դատարանը եւ Վճռաբեկ դատարանը։

«ԲԴԽ բոլոր անդամներն էլ աշխատում են մեկ նպատակով՝ կայացնել արդարացի որոշումներ։ Եթե միջնորդությունը հիմնավոր կլինի, ապա դատավորը կենթարկվի կարգապահական պատասխանատվության, եթե անհիմն՝ ապա չի ենթարկվի պատասխանատվության։ ԲԴԽ-ն 10 անդամից է բաղկացած, եթե բոլոր անդամները մասնակցեն վարույթին, ապա հինգ գիտնականով վճռորոշ ձայնի իրավունք ունենալ եւ որոշում կայացնել։  Եթե տեսնենք վերջին տարիներին ԲԴԽ-ի՝ կարգապահական վարույթներով կայացրած որոշումները, կտեսնեք, որ դեպքերի 98 տոկոսում ԲԴԽ-ի ձայները տարբեր կերպ են բաշխվել։ Իմ կարծիքով՝ սա ավելի շատ արհեստական պատճառաբանություն է»։

ԲԴԽ անդամը հիշեցրեց 2019 թվականը, երբ ԲԴԽ-ն մի քանի ամիս շարունակ չէր կարողանում գործեր քննել, քանի որ անդամների քանակը 6-ն էր. «Ես գտնում եմ, որ այս նախագիծն ուշացած է։ Ես չեմ կարողացել արձակուրդ գնալ, ինձ հետ են կանչել 2-3 օր առաջ, որ ես կարողանամ մասնակցել վարույթի քննությանը, որովհետեւ մենք քվորումի խնդիր կարող էինք ունենալ»: