ՎՏԲ-Հայաստան Բանկը պետական պարտատոմսերի շուկայում հանդես է գալիս որպես ՀՀ Ֆինանսների նախարարության գործակալ
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս որպես ՀՀ Ֆինանսների նախարարության գործակալ։ Բանկի հաճախորդները կկարողանան ձեռք բերել ՀՀ պետական պարտատոմսեր արժեթղթերի առաջնային շուկայից։
2021թ․ ՎՏԲ-Հայաստան Բանկն ամրապնդեց իր դիրքերը արժեթղթերի շուկայում և ընդլայնեց հաճախորդների բազան՝ դառնալով պետական պարտատոմսերի շուկայում տեղական յոթ գործակալ բանկերից մեկը։ Բանկը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ ֆինանսական և վարկային կազմակերպություններին, ձեռք բերել պետական պարտատոմսեր՝ ՀՀ Ֆինանսների նախարարության աճուրդի միջոցով:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի կապիտալի շուկայում, այդ թվում նաև՝ միջազգային ներդրողների հետ բարեհաջող համագործակցության բազմամյա փորձ։ Հաշվի առնելով ՀՀ պետական պարտատոմսերի՝ Հայաստանի ազգային արժույթով թողարկված լինելու հանգամանքը՝ արտաքին ներդրողների մասնակցությունն ակտիվացնում է երկրի արժութային և դրամական շուկաներն, ինչպես նաև ՀՀ արժեթղթերի երկրորդային շուկան։
«ՎՏԲ-Հայաստան Բանկը հետևում է միջազգային պարտքային շուկայի զարգացման միտումներին և իր գործունեությունը ծավալում է որպես ՀՀ Ֆինանսների նախարարության գործակալ պետական պարտատոմսերի շուկայում: Մենք օգնում ենք ներգրավել նոր ներդրողներ, որոնք ապահովում են դրամական միջոցների ներհոսք ազգային տնտեսություն։ Այս ուղղությամբ 2022թ․ մեր առաջնահերթություններն են՝ հաճախորդների բազայի հետագա ընդլայնումը՝ մատուցվող ծառայությունների բարձր որակի և ՎՏԲ խմբի հնարավորությունների ու մասնագիտական կարողությունների առավելագույնս օգտագործմամբ», - նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Ֆինանսական դեպարտամենտի տնօրենի տեղակալ-Գանձապետարանի պետ Մարիաննա Ստեփանյանը:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել