«Քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ փորձելու են մեղավորներ նշանակել, կեղծիքի մեծ դոզաներ են նետվելու հանրային դաշտ». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Նախօրեին իշխանությունները 44-օրյա պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողով են ստեղծել։ Երեկ հայտնի դարձավ, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հրաժարվում են մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին: Ընդդիմությունը մասնավորաբար նշել է, որ «քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու»։
Միևնույն ժամանակ հայտարարության մեջ նշվում է, որ 44-օրյա աղետալի պատերազմի արդյունքների մեղավորների բացահայտումը մնում է «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների գլխավոր առաջնահերթություններից մեկը: Իսկ ի՞նչ կարծիք ունեն անկախ փորձագետները:
«Փաստ» թերթի հետ զրույցում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը նշեց, որ իշխանությունների կողմից նման հանձնաժողով ստեղծելու նպատակը մեկն է: «Այդ հանձնաժողովի ստեղծումը իրենցից մեղքը հանելու և մեղքն ուրիշի վրա բարդելու նպատակ ունի: Այսինքն, իրենք փորձելու են մեղավորներ նշանակել՝ ի դեմս բանակի, ի դեմս Արցախի ղեկավարության, նաև պետականակենտրոն ուժերի, նախորդ իշխանությունների և Ռուսաստանի: Այդ հանձնաժողովի ստեղծման նպատակն ընդամենը Նիկոլ Փաշինյանին արդարացնելն է լինելու, ինչպես նաև ինչ-որ կեղծիքի, մանիպուլ յացիաների շատ մեծ դոզաներ են նետվելու հանրային դաշտ. «Մենք ամեն ինչ արել ենք, բայց չենք կարողացել, պատճառն այն է, որ….»:
Եվ հենց այս հատվածից սկսած արդեն մեղավորների ցանկը գնալու է: Այդ հանձնաժողովը, մեծ հաշվով, ստեղծվում է սեփական կերպարը մաքրելու նպատակով»,- ասաց Ջամալյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել