«Հրապարակ». Արայիկ Հարությունյանն արգելել է հանրահավաք անցկացնել
Արցախյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովը նախատեսել էր փետրվարի 20-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեծ հանրահավաք կազմակերպել։ Սակայն երեկ պարզ դարձավ, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արգելել է վերը նշված հավաքն անցկացնել: Ըստ մեր տեղեկությունների, արգելքի պատճառը եղել է այն, որ Արայիկ Հարությունյանը վախեցել է, որ հավաքը կվերածվի իր հրաժարականի պահանջով շարժման:
Մեր տեղեկություններով, նախօրեին նույնիսկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որպեսզի հանրահավաքը կազմակերպվի հասարակական կազմակերպությունների մակարդակով, ու քաղաքական որեւէ ուժ չմիջամտի հանրահավաքի կամակերպմանն ու անցկացմանը, եւ քաղաքական ելույթներ չպետք է լինեին: Սակայն, ըստ ամենայնի, Արայիկ Հարությունյանին նույնիսկ դա չի հանգստացրել, եւ արցախյան ազատագրական շարժման տարեդարձի հիշատակին նվիրված հանրահավաքը վերջինս անձամբ արգելել է: Երեկ երեկոյան հանձնաժողովը նիստ է արել, հարցը բուռն քննարկվել է, սակայն մնացել է առկախված, դեռեւս վերջնական որոշում չի կայացվել։ Հավաքն արգելելու պաշտոնական պատճառաբանությունը կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճն է, սակայն փետրվարի 10-ից հետո թվերն անգամ նվազել են։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել