«Հրապարակ».Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Գագիկ Ջհանգիրյանից
Տեւական ժամանակ է` տեղեկություններ են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանից՝ նա այնքան էլ լավ չի իրականացնում իր վրա դրված պարտականությունները, եւ դատական համակարգի հնազանդեցման գործընթացը դանդաղ է ընթանում։ Լուրեր կային անգամ, որ Ջհանգիրյանին փոխարինող են փնտրում` մարդ, ով համակարգը կհավաքի բռում: Նաեւ սրանով են բացատրում այն, որ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ջհանգիրյանի դեմ ԱԺ ընդդիմության հայցը, որտեղ վիճարկում են վերջինիս ընտրությունը` Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի (ԲԴԽ անդամներին ներկայացվող պահանջները) 9-րդ մասի համաձայն (ԱԺ-ի կողմից որպես ԲԴԽ անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի դատավոր նշանակվելու համար սահմանված որեւէ սահմանափակում):
Խոսքը Ջհանգիրյանի տարիքի մասին է, ով ընտրվելու պահին արդեն 1 տարով մեծ էր օրենքով նշված շեմից եւ իրավունք չուներ զբաղեցնելու այդ պաշտոնը: Դիտորդները չեն բացառում, որ ՍԴ-ն անվավեր կճանաչի Ջհանգիրյանի նշանակումը ԲԴԽ անդամի կարգավիճակում` այն հռչակելով հակասահմանադրական։ Դատական նիստը նշանակվել է ապրիլի 19-ին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել