Ընդդիմադիր խմբակցության նախագիծը` ՔՊ-ի «տանը կռիվ է գցել». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.Փետրվարի 23-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի: Օրակարգում Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագիրն» է:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնության նպատակը վերոնշյալ հռչակագրում տեղ գտած հակահայկական մի շարք ձեւակերպումներին (այսպես ասած` «Զանգեզուրի միջանցքից» մինչեւ Հայոց ցեղասպանության խեղաթյուրում) հակադարձելն է: «Ժողովուրդ» օարթերթի տեղեկություններով՝ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության «տանը կռիվ է գցել»:
Խորհրդարանական մեծամասնությունն անցանկալի երկընտրանքի առջեւ է կանգնել՝ կո՞ղմ, թե՞ դեմ լինել ըննդիմության նախագծին: Մի կողմից հակահայ փաստաթղթի քննարկման ու այն դատապարտման խիստ կարեւոր հարց է դրված, մյուս կողմից՝ ընդդիմադիրների կողմից բերված նախագիծ է, որին կողմ քվեարկելու բարդույթ ունի ՔՊ-ն:
Կողմ քվեարկելը կշանակի համաձայնել ու ընդունել ընդդիմության առաջ քաշած օրակարգը, բայց այդ մտքի հետ չպատճառաբանված ամբիցիաներով առաջնորդվող իշխանավորները հաշտվել չեն կարողանում: Նիստը տապալել ու փաթեթը չքննարկել էլ չեն կարող, քանի որ հասարակությունը հերթական առիթը կունենա, թե իշխանությունը դեմ է Ադրբեջանի՝ հակահայ քաղաքականությունը դատապարտող նախագծին:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել