Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Միջազգային

Hexact-ը հասանելի է դարձնում Google-ի տվյալների «պահեստը»՝ BigQuery-ն և առևտրային նոր հարթակ է բացում (ֆոտո)

Երևան, Հայաստան- Hexact ընկերությունն իր աշխատանքի 3-րդ տարին նշանավորեց նոր ռազմավարությամբ, որը բեկումնային է տեխնոլոգիաների աշխարհում։

Ստարտափն իր 40,000+ գրանցված ու ապագա բոլոր օգտատերերի համար այսօրվանից հասանելի դարձրեց ամպային տեխնոլոգիայով աշխատող վաղվա աշխարհը։ Google BigQuery-ն վերլուծությունների համար օգտագործվող տվյալների խոշորագույն բազան է աշխարհում։ Google Cloud-ի տվյալների ամպային մեծամասշտաբ այս պահեստից այսուհետև կարելի է օգտվել Hexact-ի էկոհամակարգի գլխավոր՝ Hexomatic պրոդուկտի միջոցով, առանց ծրագրավորման որևէ գիտելիքի:

«Big data-ն և արհեստական բանականությունը մենք դարձնում ենք համընդհանուր հասանելի, որի շնորհիվ «սովորական» մարդը կարիք չի ունենալու ծրագրավորում իմանալ՝ ամպային տեխնոլոգիաներից օգտվելու, բարդ ավտոմատացումներ ու գործողություններ կատարելու համար։ Այլ կերպ ասած, մենք ստեղծում ենք օպերացիոն համակարգ՝ հետագա տարիներին գործն ու առօրյան ավելի հեշտացնելու համար»,-  նշել է Hexact-ի հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը։

Միաժամանակ, Hexomatic-ը վերածվում է պրոդուկտների «առուվաճառքի»  հարթակի (marketplace), որտեղ Hexact-ի պրոդուկտներից բացի կլինեն այլ ստարտափների գործիքներ։ Այսուհետև ցանկացած ստարտափ կամ մասնագետ կարող է իր ավտոմատացման (API) գործիքներն ինտեգրել Hexomatic-ում, վաճառել, եկամուտ ստանալ, զարգացնել բիզնեսը։

Հատուկ միջոցառմամբ (լուսանկարներ) ներկայացվեց նաև ընկերության նոր կորպորատիվ ոճն ու ռազմավարությունը։ Լոգոն մինիմալիստական վեցանկյունն (hexagon) է, որն արտացոլում է հավասարությունը, տեխնոլոգիաներն ու տվյալները։ Գաղափարն այն է, որ գլոբալ տվյալները կարող են հասանելի լինել և դրանցից օգտվելու համար ծրագրավորման գիտելիքներ ունենալը պարտադիր չէ։ 

Hexact-ն անցած տարին եզրափակեց 400% աճով, նոր կատարելագործված պրոդուկտով ու 160 երկրներում գտնվող 40,000+ օգտատերերով։ Ստարտափը նախատեսում է մինչև տարեվերջ թիմը հասցնել 100-ի։

Hexact-ի մասին

«Hexact»-ի էկոհամակարգը 3 հիմնական պրոդուկտից է բաղկացած. Hexomatic-ն աշխատանքի ավտոմատացման հարթակ է, որը հնարավորություն է տալիս օգտագործել համացանցը որպես տվյալների սեփական աղբյուր, առանց ծրագրավորման գիտելիքների օգտագործել արհեստական բանականության ամենաբարդ ծառայությունները` կրկնվող ու ժամանակատար առաջադրանքներն ավտոմատացնելու համար: Hexowatch-ը մոնիտորինգի է ենթարկում ցանկացած կայքի տեսողական, բովանդակային, տեխնոլոգիական, հասանելիության, կոդի կամ գների առցանց փոփոխությունները և ծանուցում այդ մասին: Hexometer-ը 24/7 իրականացնում է կայքերի մոնիտորինգ և օգնում բարելավել դրանց աշխատանքը։