Սննդաբանները թվարկել են այն մթերքները, որոնք երկարացնում են երիտասարդությունը
Սննդաբանները նշել են 10 մթերք, որոնք կարող են երկարացնել օրգանիզմի երիտասարդությունը։ Այս մասին հայտնում է Fox News-ը։
Կարա Լանդաուի խոսքով՝ կարտոֆիլը պարունակում է դիմացկուն օսլա, որը կանխում է որովայնի ճարպակալումը։
Դիմացկուն օսլան չի մարսվում, երբ անցնում է ստամոքս-աղիքային տրակտով: Փոխարենը, այն խմորվում է աղիքներում ապրող օգտակար բակտերիաների կողմից:
Ֆերմենտացման գործընթացում արտազատվում են ենթամթերքներ, որոնք բարելավում են մարմնի արձագանքը ինսուլինին, որն օգնում է կանխել որովայնի շրջանում ճարպի առաջացումը», – ասել է Լանդաուն։
Նա նաև խորհուրդ է տալիս չհասած բանան ուտել։ Այն ևս հարուստ է դիմացկուն օսլայով։ Նույնը վերաբերում է բանանի ալյուրին, որը կարելի է ավելացնել վարսակի ալյուրի կամ սմուզիի մեջ։
Սննդաբան Քայլի Իվանիրը խորհուրդ է տալիս արտիճուկ ուտել։
«Արտիճուկի հիմնական հակաօքսիդանտներն ու ֆիտոնուտրիենտներն են կվերցետինը, ռուտոզիդը, գալիկաթթուն և ցինարինը: Դրանք անհրաժեշտ են մեր բջիջների համար առողջ և կյանքով լի լինելու համար»,- ասել էսննդաբանը:
Նա նաև խորհուրդ է տալիս սննդակարգում ներառել նուռ, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C։ Վերջինս նպաստում է կոլագենի, ինչպես նաև բազմաթիվ հակաօքսիդանտների, այդ թվում՝ ֆլավոնոիդների և անտոցիանների արտադրությանը։ Եվ այս սնուցիչները օգնում են պաշտպանել մարմնի բջիջները սթրեսից:
Երիտասարդությունը երկարացնում են նաև մածունը, թթու կաղամբը, լոբին, բրոկկոլիի ծիլերը, հապալասը և տավարի լյարդը։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...