«Հրապարակ».Փաշինյանը հրահանգել է չներկայանալ նիստին
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր կբոյկոտի խորհրդարանական ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը, որի օրակարգում «Հայաստան» խմբակցության ներկայացրած Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարության ընդունումն էր։ ՔՊ-ականները նախ այն մերժեցին ԱԺ գլխադասային հանձնաժողովում, որտեղ ակտիվ դերը վերապահված էր Գուրգեն Արսենյանին։ Չնայած դրան, ընդդիմությունն իրավունք ունի այն ներկայացնել ԱԺ-ին՝ այս պարագայում արտահերթ նիստ հրավիրելով։ Սակայն Փաշինյանը հրահանգել է չներկայանալ նիստին, քվորում չապահովել, որպեսզի նիստը չկայանա։
Ի դեպ, կարող էին նիստին մասնակցել եւ մերժել քվեարկությամբ, սակայն քվորումի բացակայության դեպքում անգամ քննարկումներ չեն լինի, եւ հանրությունը չի լսի ընդդիմության փաստարկները, իսկ նորընծա բարեկամները՝ թուրքերն ու ադրբեջանցիներն էլ հերթական անգամ չեն զայրանա ՀՀ իշխանությունների վրա։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան