Միլանում, նորաձեւության շաբաթ․ Ռիհանան եւ A$AP Rocky-ն այցելել են Gucci-ի ցուցադրությանը (ֆոտո)
Միլանի նորաձեւության շաբաթվա շրջանակներում տեղի է ունեցել Gucci-ի նոր՝ աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությունը։ Միջոցառմանը Ռիհաննան ներկայացել է իր ապագա երեխայի հոր՝ A$AP Rocky-ի հետ։
Արդեն ավանդույթի համաձայն՝ երգչուհին հանրությանը ներկայանալու համար ընտրել է բաց զգեստ, որը չի թաքցնում նրա կլորացած որովայնը։ Ավելի վաղ հարցազրույցներից մեկում Ռիհաննան ասել էր, որ կցանկանար փոխել հասարակության պատկերացումներն այն մասին, թե ինչպիսի տեսք պետք է ունենա ապագա մայրիկը։
Երգչուհին հայտարարել է, որ չի պատրաստվում հղիության պատճառով հրաժարվել նորաձեւության փորձարկումներից, քանի որ այն նրա գլխավոր հետաքրքրություններից մեկն է:
Հիմա ես շատ եմ ցանկանում առաջ տանել սեքսուալության գաղափարը։ Երբ կինը հղի է, հասարակությունը նրանից ակնկալում է, որ կթաքնվի, կծածկի մարմինը, կարծես երեխայի սպասելիս չի կարելի սեքսուալ լինել։ Իմ կարծիքով, դա անհեթեթություն է», - ասել է երգչուհին:
Բացի աստղային զույգից, Միլանում Gucci-ի ցուցադրությանը մասնակցել են նաեւ Ջարեդ Լետոն եւ դերասան Լի Ջոն-Ջեն, որը գլխավոր դեր է խաղացել Netflix-ի «Կաղմարի խաղը» բեկումնային սերիալում:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...