Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ խառնաշփոթ ստեղծում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Այս էլ որերորդ անգամ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում «բոլոլա» հրահրեց: Պետք է ենթադրել, որ ամեն անգամ, երբ իր «ելույթից» հետո ԱԺ-ում վիճաբանություն է սկսվում իր անվան պատգամավորների ու ընդդիմության միջև, մեծագույն հաճույքով է հետևում դրան: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Փաշինյանին պարզապես հարցրեցին՝ ինչոր բան անո՞ւմ եք մեր ժողովրդի համար, երբ անընդհատ թանկացումներ են, որևէ քայլ ձեռնարկո՞ւմ եք հացահատիկի հարցը լուծելու համար:
Նա այս հարցերին չպատասխանեց. ամենայն հավանականությամբ, պատասխանելու բան չկար: Փոխարենը խիստ վրդովվեց, երբ հերթական անգամ հիշեցրին, որ հանձնել է Արցախի 75 տոկոսը, այնինչ, իրենք ամեն ինչ անում են, որ դա մոռացվի: Թշնամական պետությունների կամ այլ պետությունների ղեկավարների՝ իր և մեր երկրի հասցեին տարբեր գնահատականներին երբեք չարձագանքող Փաշինյանը սկսեց հոխորտալ, գոռգոռալ ու մատ թափ տալ ընդդիմության վրա՝ վերստին անցնելով իր սիրելի թեմային՝ նախկին նախագահներին: Ուշագրավ է, որ նա նորից խոսեց նրանց նկատմամբ նոր քրեական գործեր հարուցելու մասին, ինչը հատկանշական է Ադրբեջանի կողմից Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և հետախուզում հայտարարելու ֆոնին:
Այն, որ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ԱԺ ամբիոնից իրեն թույլ է տալիս ասել «մատ էլ թափ կտամ, պետք լինի, ուրիշ բան էլ թափ կտամ», ինքնին շատ խոսուն է: Սակայն շատ ավելի կարևոր է երկու հարց. նախ՝ հերթական անգամ նման հոգեվիճակի մեջ հայտնվելու խորքային պատճառները՝ կապված թե՛ կոնկրետ թեմայի հիշեցման, թե՛ աշխարհաքաղաքական առկա հանգամանքների հետ, և երկրորդ՝ թե ինչո՞ւ և ինչպե՞ս հասանք նրան, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերից հետո հնարավոր դարձավ այս ամենը, երբ Նիկոլ Փաշինյանը հոխորտում և մեղադրում է այլոց...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել