«Հրապարակ».Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը կկայանա մարտի 13-ին
Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը կկայանա մարտի 13-ին։Ազգային ժողովի հատուկ նիստը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
ՀՀ նախագահի երդմնակալության արարողության համար համալիրում, մեր տեղեկություններով, մի քանի օր է նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Նախագահի պաշտոնում Խաչատուրյանի թեկնածությունը, հիշեցնենք, առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Նա երկրորդ փորձից նախագահ ընտրվեց մարտի 3-ին, ընդդիմությունը բոյկոտեց գործընթացը։ Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ԱԺ հատուկ նիստում, որն արտահերթ ընտրության դեպքում գումարվում է նախագահի ընտրվելուց հետո 10-րդ օրը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները հնարավոր ամեն բան անում են նախագահի պաշտոնի ստանձնումը հանդիսավոր դարձնելու համար, որպեսզի այդ պատմական իրադարձությունը «չկորի» օրվա լրահոսի մեջ, ինչպես նախագահի ընտրությունը ստվերվեց օբյեկտներում սեղաններին աղամաններն արգելելու եւ ռուս-ուկրաինական հակամարտության լուրերի արանքում։ Հրավիրվելու են հասարակական-քաղաքական տարբեր գործիչներ, իսկ երդմնակալությունից հետո հանդիսավոր արարողություն է լինելու նախագահական նստավայրում, որտեղ նախագահի պարտականությունները ժամանակավորապես իրականացնող Ալեն Սիմոնյանը ընտանիքի՝ կնոջ եւ դստեր հետ դիմավորելու է Խաչատուրյանին՝ կնոջ եւ թոռնիկի հետ։ Ընդդիմադիրները որոշել են երդմնակալության նիստը նույնպես բոյկոտել։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան