Bloomberg. Ցորենի համաշխարհային գները թարմացրել են 2008թ․ ռեկորդային ցուցանիշները
Ցորենի համաշխարհային գները ռեկորդային բարձր մակարդակի վրա են այն բանից հետո, երբ գերազանցել էին 2008թ․ համաշխարհային պարենային ճգնաժամի ժամանակ դիտարկվող մակարդակը: Սննդամթերքի համաշխարհային գները նույնպես ռեկորդներ են սահմանում։ Այդ մասին գրում է Bloomberg-ը։
Աշխարհը հացահատիկի առաջարկի հսկայական անբավարարության է բախվում, քանի որ պատերազմը փաստացի դադարեցրել է ցորենի համաշխարհային արտահանման ավելի քան մեկ քառորդը: Այս ֆոնին դրա գները ռեկորդային բարձր մակարդակում են տատանվում։
Այսպես, Չիկագոյի ֆյուչերսները նվազել են մինչեւ 12,02 դոլար՝ մեկ բուշելի դիմաց (277,9 1 դոլար՝ տոննայի դիմաց) այն բանից հետո, երբ բարձրացել էին մինչեւ 13,63 դոլար՝ մեկ բուշելի դիմաց (315,1 դոլար՝ տոննայի դեմաց), ինչը սակարկումների ողջ պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է։
2012թ․ հետո ամենաբարձր մակարդակին է մոտենում նաեւ եգիպտացորենի առեւտուրը, իսկ սոյայի եւ արմավենու յուղը հասել են ռեկորդային ցուցանիշներիի։
«Սննդամթերքի համաշխարհային գներն արդեն ռեկորդային են, իսկ ռուսական ներխուժումից հետո հացահատիկի եւ յուղի գների աճը միայն կբարձրացնի դրանք՝ ավելի շատ մարդկանց մղելով դեպի սովը եւ ավելացնելով պարենային սուբսիդիաների համար պետական ծախսերը: Գների աճը անհանգստություն է առաջացրել պարենային անվտանգության վերաբերյալ եւ վերադարձրել է հիշողությունները տասնամյակների վաղեմության իրավիճակի մասին, երբ գների թռիչքները պարենային խռովությունների էին հանգեցրել ավելի քան 30 երկրներում»,- գրում է հրատարակչությունը:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...