«Հրապարակ». Հայկ Խանումյանն ապօրինի ջարդ է սկսել
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանի անվան հետ կապվող քրեական գործը շարունակում է քննվել, անցած շաբաթ էլ ԱՀ ԱԱԾ-ն հաղորդեց, որ գործի շրջանակներում 9 քրեական գործ է հարուցվել, սակայն Խանումյանն ավելի է ամրապնդել իր դիրքերը՝ տարբեր պաշտոնների նշանակելով յուրայիններին։ Փետրվարի 7-ին նա, առանց իրավական հիմքի, ազատել է «Ստեփանակերտի օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Մարատ Հակոբյանին, ով դատական կարգով որոշել է վերականգնվել իր աշխատանքում:
Դրանից առաջ էլ ազատել էր «Արցախ-անտառի» տնօրենին: Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ Խանումյանի թիկունքը ՀՀ իշխանություններն են՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որը սորոսական փայատերերի պահանջով է Խանումյանին դրել այդ պաշտոնում:
Հիշեցնենք, որ քրեական գործը վերաբերում է արցախցի տեղահանվածներին, ըստ մեղադրանքի՝ կեղծ տվյալներ ներկայացնելով, Արցախի մի հյուրանոց պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար։ Դա բնակարանից զրկված անձանց համար նախատեսված փոխհատուցումներն են։ Մենք գրել էինք, որ խոսքը «Սոֆիա» հյուրանոցի մասին է, բայց խնդիրը ոչ թե հյուրանոցն է, այլ տեղահանվածների խնդրով զբաղվող ԱՀ տարածքային կառավարման նախարարությունը, քանի որ նա է իրականացնում վերահսկողությունը եւ որոշում շահառուների շրջանակը, ոչ մի հյուրանոց չի կարող տվյալներ կեղծել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել