Նոր սիթքոմ Մկրտիչ Արզումանյանի, Թամարա Գևորգյանի, Բոնիի և այլ դերասանների մասնակցությամբ
Մկրտիչ Արզումանյանը, Բոնին, Լալա Մնացականյանը, Կառլոս Մուրադյանը, Արթուր Պետրոսյանը, Անուշ Առաքելյանը և Թամարա Գևորգյանը շուտով հանդես կգան ռեժիսոր Հարություն Խալաֆյանի «Հյուրեր անցյալից» նոր սիթքոմում:
Նախագծի նկարահանումներն արդեն մեկնարկել են, այն Արմենիա TV-ի եթերում կլինի մարտի 14-ից: Tert.am Life-ը ներկայացնում է սիթքոմի բեքսթեյջն ու մանրամասները:
Նախագծի գլխավոր դերակատար Մկրտիչ Արզումանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ մարմնավորում է Բագրատունիների թագավորական տոհմի հզոր արքա Աշոտ Երկաթի հավատարիմ հրամանատարին, որը նշանված է Թամարա Գևորգյանի հերոսուհու հետ:

«Գիտական փորձի արդյունքում նրանք 10-րդ դարի Բագրատունիների արքունիքից հայտնվում են Երևանում՝ 21-րդ դարում։ Անցյալից եկած հերոսները հայտնվում են բազմաթիվ փորձությունների մեջ և ցանկանում են ամեն կերպ հետ վերադառնալ։ 10-րդ դարի կերպարով 21-րդ դարի Երևանում հայտնվելն իր հետ մի շարք հետաքրքիր զարգացումներ է բերում: Իհարկե, հերոսս չի կարող մնալ նույն կերպարով, բայց թե ինչպես են զարգանում իրադարձությունները, թող անակնկալ մնա հեռուստադիտողների համար»,- ասաց դերասանը:
Տարիներ շարունակ էկրանին լինելու և լսարանին չձանձրացնելու համար Մկոն ունի իր բանաձևը: «Պետք է միշտ աշխատես, ուսումնասիրես քո մասնագիտությունը: Դերասանությունը բժշկության պես է, ինչպես բժիշկներն են անընդհատ վերապատրաստում անցնում, այնպես էլ դերասանները պետք է անցնեն: Ես շատ տարբեր կերպարներ եմ կերտել, բայց միշտ կարելի է նոր մոտեցղում ցուցաբերել: Երբ նայում եմ տարիներ առաջ կերտածս կերպարները, հասկանում եմ, որ հիմա այլ խորությամբ կխաղայի»,- ասաց դերասանը:
Դերասանուհի Թամարա Գևորգյանը վթարի ենթարկվելուց և տևական ժամանակ քայլելու համար պայքարելուց հետո նոր նախագծում կներկայանա արդեն առողջացած:






























Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...