Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականության
Քաղաքականություն

«Ռուսաստանն ամեն կերպ ամրապնդում ու մեծացնում է իր դերը տարածաշրջանում, ինչը բավական բնական է». Հակոբյան

Մի քանի օր առաջ Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ստորագրվեց ռազմավարական դաշնակցության հռչակագիրը: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ռազմավարական դաշնակցի և Հայաստանի հետ հակամարտության մեջ գտնվող երկրի միջև հարաբերությունների նման մերձեցումը: Ի՞նչ անելիք ունի Հայաստանն այս պարագայում:

Հայաստանին ուղղակի և անուղղակի առնչվող դրույթների բովանդակության տեսանկյունից այս փաստաթուղթը կտրուկ չի տարբերվում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների իրավական շրջանակն ամրագրող 1997 և 2008թ փաստաթղթերից: Եվ նույնիսկ այն դրույթը, որի վրա փորձեց արհեստական ուշադրություն հրավիրել Ադրբեջանի նախագահը՝ վերաբերող Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության ճանաչմանը, նույնպես բոլոր փաստաթղթերում առկա է եղել: Բայց կարևորը երկու այլ հանգամանքներ են, որոնք Հայաստանի իշխանությունը չուզեց տեսնել, նախ՝ հարաբերությունների դաշնակցային բնույթի ամրագրումը, երկրորդը՝ փաստաթղթի ստորագրման համար ընտրված ժամանակը:

Հայտարարվեց, որ փաստաթղթի շուրջ բանակցությունները մեկնարկել են մեկ տարի առաջ, այսինքն՝ 44-օրյա պատերազմից հետո: Հայաստանի համար բավական ծանր փաստ է, որ դաշնակցության պայմանագիր է կնքվում Արցախի նկատմամբ ագրեսիա սանձազերծած և դրա համար ոչ մի քաղաքական, իրավական հետևանքներ չկրած Ադրբեջանի և Հայաստանի ռազմավարական գործընկերոջ, դաշնակցի միջև: Սա ծանր է, առաջին հերթին, քաղաքական և հոգեբանական տեսանկյունից:

Փաստացի, սա հերթական դրսևորումներ էր Հայաստանի զրոյացված սուբյեկտայնության, Հայաստանի շահերի, մտավախությունների, հայ ժողովրդի էմոցիաների անտեսման: Իսկ դա, առաջին հերթին, արդեն գրեթե 4 տարի Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության, բոլոր ուղղություններով հարաբերությունները փչացնելու, Հայաստանի նկատմամբ վստահության ու հարգանքի ջախջախման հետևանքն է: Դրա մասին շատ ենք խոսել:

Ռուսաստանն ամեն կերպ ամրապնդում ու մեծացնում է իր դերը տարածաշրջանում, ինչը բավական բնական է: Ինչպես նաև բնական է, որ ոչ մի երկիր չի պաշտպանելու մեր շահերը, եթե մենք ինքներս դա չենք անում: Եթե Հայաստանի իշխանությունն անդադար խոսում է «խաղաղության դարաշրջան» բացելու մասին, ցույց է տալիս, որ որևէ խնդիր չի տեսնում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամություն անելու մեջ, ուրեմն ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենանք երրորդ երկրներից: Եվ դա այն դեպքում, որ նույնիսկ բոլոր գերիներն ու պահվող անձինք դեռ չեն վերադարձվել, իսկ Բաքուն ու Անկարան չեն հրաժարվում հարկադրանքի քաղաքականությունից:

Շատ կարևոր է, որ գործընկերը ՝ և՛ ՌԴ-ում, և՛ Արևմուտքում հաշվի առնեն, որ օրվա իշխանության վարած քաղաքականությամբ չի կարելի սահմանել երկրի, ժողովրդի նկատմամբ վերաբերմունքն ու քաղաքականությունը: Ժողովուրդները, հանրությունը, պետք է տարբերվեն իշխանություններից՝ երկարաժամկետ հարաբերությունների պահպանման, զարգացման հիմքեր ստեղծելու առումով: Եթե նույնիսկ գործող իշխանության վարած քաղաքականությունը միջպետական հարաբերություններում խնդիրներէստեղծում, դա չի կարող և չպետք է նույն կերպ անդրադառնա նաև երկու ժողովուրդների և հասարակությունների հարաբերությունների վրա: Նույնը վերաբերում է նաև Թուրքիային և Ադրբեջանին, որոնք փորձում են օգուտ քաղել Հայաստանի գործող իշխանությունների թուլությունից՝ իրենց մաքսիմալիստական շահերին հասնելու համար՝ մոռանալով, որ հանրությունը դա չի կարող մարսել և երկարաժամկետ հեռանկարի համար այդ մոտեցումն առավել քան անարդյունավետ է: