«Արձագանք կա միայն ՀՀ ընդդիմադիր դաշտից». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Այն, ինչ կատարվում է Արցախում, գնահատվում է որպես հումանիտար ճգնաժամ կամ հումանիտար աղետ: Միևնույն ժամանակ, տպավորություն կա, որ ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի իշխանությունների կողմից որևէ քայլ չի ձեռնարկվում, ավելին՝ նրանց, կարծես, առանձնապես չի էլ մտահոգում ստեղծված վիճակը: Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Փաստ» թերթի հետ զրույցում ասում է, թե արցախի իշխանավորներից շատերն այս ծանր շրջանում ՀՀ-ում են, ներկայացնում են, թե ինչ-որ աշխատանք են տանում, մինչդեռ անգամ չնչին աշխատանքը տեսանելի կլիներ այսօրվա իրավիճակում: «Արցախում այնպիսի ծանր վիճակ է, որ յուրաքանչյուր փոքր տեղաշարժ շատ մեծ տեսանելիություն կունենար: Մեծ հաշվով, ՀՀ իշխանությունների հետ համատեղ որևէ գործողություն չի արվում, արձագանք կա միայն ՀՀ ընդդիմադիր դաշտից: Անընդհատ զանգում են, մի քանիսը եղել են Արցախում:
Առաջիկա օրերին ևս պատրաստվում են գալ Արցախ, պարզապես մեր կողքին լինել, որովհետև ՀՀ-ում, կարծես, ստեղծվել է մի իրավիճակ, երբ, ըստ էության, թույլ չեն տալիս, որ ընդդիմադիր թևն իր հնարավորություններն օգտագործի, և ինչ-որ դրական տեղաշարժ ունենանք: Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա, ընդհանուր առմամբ, իրականում չի կարող լինել այնպես, որ ի վնաս Արցախի, ՀՀ-ի ու հայության պաշտոնական հայտարարություններ անեն, բայց ներքին կարգով դրական աշխատանքներ տարվեն:
Իսկ լուռ ինչ-որ գործ անելու արդարացումները չստացված ստախոս լինելու տրամաբանության մեջ են: Իրենք, մեղմ ասած, խաբում են և խաբում են բոլորին»: Այսուհանդերձ, պատգամավորը հավաստում է, որ արցախցին իր հայրենիքում մնալու առումով ավելի ու ավելի հաստատակամ է: «Անկախ ամեն ինչից՝ արցախցին, առավել ևս հիմա, կպած է իր հողին ու չի պատրաստվում լքել հայրենիքը: Չենք պատրաստվում որևէ կերպ լքել Արցախը, փախչել Արցախից, մեր հայրենիքը զիջել թե՛ արտաքին, թե՛ ներքին թշնամուն»,- ասաց Հակոբյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել