Ասել են՝ քիթներդ չմտցնեք այսպիսի «նուրբ» հարցերի մեջ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Վերջին շրջանում ՀՀ քաղաքական օրակարգի առաջնային թեմաները կապված են իշխանությունների սիրելի հարցերի՝ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու և Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու գործընթացների հետ։
Ի դեպ, «Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԳՆ-ում խոսակցություններ կան, որ մինչև ապրիլ ձևավորվելու է հայ-ադրբեջանական պայմանագրի հետ կապված փորձագիտական աշխատանքային խումբ։ Զուգահեռաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, լավ իմանալով սեփական «կադրերին»՝ նորանոր «լյապերից» խուսափելու նպատակով քաղաքական որոշում է կայացվել, որ վերը նշված թեմաների հետ կապված պետք է խոսեն բացառապես թեմային քիչ թե շատ տեղյակ անձինք։
Այսպիսով, իշխանությունները խստագույնս արգելել են հատկապես իրենց պատգամավորներին որևէ մեկնաբանություն և կարծիք հայտնել «հայ-թուրքական» և «հայադրբեջանական» գործընթացների վերաբերյալ։ Նշյալ թեմաներով արտահայտվելու իրավունք են ստացել ընդամենը 2-3 պատգամավոր։ Մնացածներին ասված է՝ քիթներդ չմտցնեք այսպիսի «նուրբ» հարցերի մեջ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել