Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Տնտեսություն

ՀՀ-ի տնտեսությունը 2022-ին կաճի շատ ավելի դանդաղ տեմպով, քան նախկինում՝ հասնելով 1,5 տոկոսի․ ԱՄՀ-ն գնահատել է ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը

ԱՄՀ-ն Հայաստանում 2022-ի համար կանխատեսում է 1.5 տոկոս տնտեսական աճ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) թիմը, Թանոս Արվանիտիսի գլխավորությամբ, 2022 թ. մարտի 1-ից 16-ն անց է կացրել ԱՄՀ «Պահուստային ծրագրի» (SBA) աջակցությամբ իրականացվող՝ Հայաստանի տնտեսական ծրագրի վեցերորդ ամփոփիչ ստուգումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՀ լրատվական ծառայությունը:  «Պահուստային ծրագիրը» հաստատվել է 2019 թ. մայիսի 17-ին եւ ավարտվում է 2022 թ. մայիսի 16-ին։

ԱՄՀ թիմը Հայաստանի իշխանությունների հետ աշխատակազմի մակարդակով համաձայնության է եկել «Պահուստային ծրագրի» աջակցությամբ իրականացվող՝ Հայաստանի տնտեսական ծրագրի վեցերորդ եւ վերջին ամփոփիչ ստուգումը եզրափակելու շուրջ։ Համաձայնությունը ենթակա է հաստատման ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից, որը սույն ամփոփիչ ստուգումը նախատեսում է դիտարկել մայիսի կեսին։ Խորհրդի նիստից հետո հասանելի կդառնա շուրջ 36 միլիոն դոլար` ծրագրի շրջանակում ընդհանուր հատկացումները հասցնելով մոտ 430 միլիոն դոլարի։

 
«Հայաստանի տնտեսությունը շարունակել է վերականգնվել՝ արձանագրելով 5.7 տոկոս աճ 2021 թ. եւ շարունակելով բարձր աճը 2022 թ. սկզբին։ Տարեկան ՍԳԻ գնաճը կայուն նվազել է՝ փետրվարին կազմելով 6.5 տոկոս, ինչին աջակցել է դրամավարկային քաղաքականության խստացումը։ Հարկաբյուջետային քաղաքականությունն օգնել է վերջին երկու տարիներին տնտեսության վրա ցնցումների ազդեցության մեղմմանը, սակայն շարունակել է խարսխված մնալ պարտքի կայունության ավելի ընդգրկուն նպատակի վրա, իսկ հարկային քաղաքականության եւ վարչարարության բարեփոխումներով շարունակվում է հարկման բազայի ընդլայնումը։ 2021 թ. Բյուջեի դեֆիցիտը նվազեց մինչեւ ՀՆԱ-ի 4.7 տոկոսը՝ հիմնականում կառավարության ավելի ցածր ծախսերի հաշվին։ Արտաքին դիրքն ամրապնդվել է, հատկապես՝ 2021 թ., քանի որ Քովիդ-19-ի համավարակի ընթացքում ընթացիկ հաշվի պակասուրդը նվազեց, բարձր դրամական փոխանցումները պահպանվեցին, իսկ եվրապարտատոմսերի թողարկմամբ եւ փոխառության հատուկ իրավունքի հատկացմամբ  միջազգային պահուստները համալրվեցին։ Բանկային համակարգը մնացել է համարժեք կապիտալով համալրված եւ իրացվելի, իսկ ակտիվների որակը բարելավվել է»,- ասել է Արվանիտիսը:

Նրա խոսքով` ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքով տարածվող տարածաշրջանային եւ համաշխարհային տնտեսական ազդեցությունները, սակայն, հեռանկարի վրա ճնշում են առաջացնում,և անխուսափելիորեն նկատելի ներգործություն կունենան Հայաստանի վրա։

«Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների լայն շրջանակը, սննդամթերքի եւ վառելիքի ավելի բարձր գները, նվազ դրամական փոխանցումները, համաշխարհային ֆինանսական շուկայի տատանողականության աճը սպասվում է, որ առաջիկա ամիսներին կընդլայնեն ընթացիկ հաշվի պակասուրդը, կհանգեցնեն գնաճի բարձրացմանը եւ կնվազեցնեն տնտեսական աճը։ Թեեւ Հայաստանի վրա ազդեցության չափի մասով զգալի անորոշություն կա, քանի որ իրավիճակը դեռեւս զարգանում է, մեր նախնական գնահատականով տնտեսությունը 2022 թ. կարող է աճել շուրջ 1,5 տոկոսով՝ շատ ավելի դանդաղ տեմպով, քան նախկինում էր սպասվում»,- նշել է Արվանիտիսը: