«Ես հաջողակ եւ դրական աստղի տակ ծնված մարդ եմ»․ Նաիրա Մովսիսյան
Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նոր հոլովակ է հրապարակել, որում ներկայացել է դասական կերպարում։
Ինստագրամայն էջում տեղադրված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում։ Նաիրա Մովսիսյանն արտահայտիչ շպար է ընտրել։ Մեկնաբանություններում նա շնորհակալություն է հայտնել ծննդյան օրվա առիթով ստացած շնորհավորանքների համար։
«Այ հիմա արտահայտվեմ։
Անկեղծ շնորհակալ եմ բոլոր էն մարդկանց ում ճանաչում եմ և չեմ ճանաչում։
Էն մարդկանց, ովքեր մի րոպե իրենց կյանքից նվիրեցին ինձ և շնորհավորեցին ծննդյանս օրը։
Այս տարի յուրահատուկ էր ոչ միայն նրանով, որ յոթ օր յոթ գիշեր ծնունդ նշեցինք, այլ նրանով, որ բացի իմ գանձ մամայից և Հայաստանում բնակվող հարազատներից, վերջապես կարողացա ուրախությունս կիսել իմ ամերիկաբնակ ջիգյարների հետ, իմ անդավաճան հարազատների հետ։
Ես սիրում եմ իմ տարեդարձը և շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ համար առանձնահատուկ, յուրօրինակ ընտանիք է առանձնացրել, որ երջանկացրել է ինձ տալով իմ Մամային ինձ, որպես ծնող և ընկեր, քննադատ և բարեկամ, միակ և անկրկնելին, ով միշտ ինչ էլ անեմ կողքիս կանքնած է, իմ կայուն հենասյունն է։
Այո, ես երջանիկ մարդ եմ և հաջողակ և բոմբ դրական աստղի տակ ծնված։
Ես չգիտեմ ինչ եմ արել կյանքում, որ Աստված այսքան շատ է ինձ սիրում և շռայլում աննկարագրելի հետևորդներ, հեռուստադիտող, հանդիսատես, հարազատ, բարեկամ և ընկերներ։
Շնորհակալ եմ առանձնահատուկ իմ այստեղ գտնվող ընկերներին, ովքեր իրենց հոգսերը թողած կողքիս կանգնած են, ես հպարտ եմ և հարուստ միմիայն ձեզնով», - գրել է երիտասարդ դերասանուհին։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան