Գարնանը զգուշացեք այս հիվանդությունների սրացումից
Գարնան սկզբին բնորոշ կլիմայական փոփոխությունները կարող են բացասաբար անդրադառնալ օրգանիզմի վրա՝ նպաստելով որոշ քրոնիկ ախտաբանությունների սրացմանը։ Այս մասին, ինչպես գրում է medikforum.ru կայքը, ասել է բժիշկ իմունաբան Նադեժդա Ֆուրանինան՝ ընդգծելով, որ տարվա այս եղանակին նման սրացումների վտանգը զգալի մեծանում է։

Անդրադառնալով խնդրի առաջացման պատճառին՝ մասնագետը մանրամասնել է, որ օրգանիզմն անձագանքում է փոփոխական եղանակին, արևի լույսի պակասին, ներքին պաշարների սպառմանն ու գերսառեցմանը, ինչի հետևանքով էլ քրոնիկ հիվանդությունները կրկին «գլուխ են բարձրացնում»։
Բացի այդ, գարնանը բավական հաճախակի բնույթ են կրում նաև շնչառական համակարգի հիվանդությունները, այդ թվում՝ հարբուխը, սինուսիտը, հայմորիտը, ըմպաբորբը (ֆարինգիտ), բրոնխաբորբը և այլն։ Ավելին՝ անկանոն եղանակային պայմանների դեպքում հաճախ տատանվում է նաև զարկերակային ճնշումը, ինչի հետևանքով կարող են նկատվել սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների սրացումներ։
«Ջերմաստիճանի ու մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումների պատճառով ոմանց մոտ կարող են ի հայտ գալ արյան շրջանառության հետ կապված խնդիրներ», — նշել է Ֆուրանինան՝ հավելելով, որ գարնանը, չնայած ցերեկային ժամերի երկարելուն, կարող են նկատվել նաև հոգեհուզական վիճակի վատթարացումներ։ Նրա խոսքով՝ «կենսաբանական ռիթմերի փոփոխությունը լուրջ ազդեցություն է ունենում մարդու տրամադրության վրա՝ առաջացնելով ճնշվածության զգացում, քրոնիկ հոգնածություն և դեպրեսիվ խանգարումներ»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...