Samsung Galaxy M53 5G սմարթֆոնի մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել
Samsung Galaxy M53 5G սմարթֆոնի մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Ինչպես գրում է Gizmochina-ն, վկայակոչելով ինսայդեր Յոգեշ Բրարային, հեռախոսը կթողարկվի ավելի քան 10 5G տիրույթներով:
Բացի այդ, նոր սմարթֆոնը լիցքավորող սարքով չի վաճառվի։ Galaxy M53 5G-ը կունենա 6,7 դյույմանոց FHD+ Super AMOLED էկրան՝ մինչեւ 120 Հց թարմացման հաճախականությամբ։
Հեռախոսը հետեւի մասում կունենա չորս տեսախցիկ: Տեսախցիկների համակարգը կներառի 108MP հիմնական սենսոր, 8MP գերլայն մոդուլ, 2MP մակրոօբյեկտիվ եւ 2MP խորության սենսոր: Առջեւում կլինի 32 մեգապիքսելանոց տեսախցիկ՝ սելֆիի եւ տեսազանգերի համար։
Սմարթֆոնը կաշխատի One UI 4.1-ով, որը հիմնված է Android 12-ի վրա: Այն կսնուցվի 5000 մԱ/ժ մարտկոցով, որը կարող է լիցքավորվել 25 Վտ-ով: Դիզայնի առումով ակնկալվում է, որ այն նման կլինի Galaxy M62-ին։
Galaxy M53 5G-ի թողարկման ամսաթիվն առայժմ անհայտ է:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...