Մենք ուզում ենք ստուգել և հասկանալ, թե ինչ կարող ենք անել. Կապառոսը` առաջիկա ընկերական խաղերի, ընտրանու նորեկների մասին
Ֆուտբոլի Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով՝ ընկերական խաղերում հավաքականի առաջիկա մրցակիցները նման են Ազգերի լիգայում առկա հակառակորդներին:
«Երբ մենք այս երկու թիմերին ընտրեցինք, հաշվի ենք առել, որ այս հավաքականները նման են մեր` հունիսին սպասվելիք խաղերի ընտրանիներին: Մենք պետք է կարողանանք մրցակցել ֆիզիկապես ուժեղ պատրաստված թիմերի հետ: Մենք ուզում ենք ստուգել և հասկանալ, թե ինչ կարող ենք անել: Ցանկություն ունենք տեսնելու նոր տղաներին թիմում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մասնագետը:
Խոսելով Հարոյանի մարզավիճակի մասին` մասնագետը շեշտեց, որ նա լավ մարզավիճակում է, քանի որ Իսպանիայում ֆուտբոլիստների առաջ մեծ պահանջներ են դնում: Նա հավաքականին է միացել լավ ֆիզիկական վիճակում:
«Երիտասարդներն աչքի են ընկնում իրենց ակումբներում և հույս ունենք, որ ապագայում հավաքականին կկարողանան օգնել: Ֆեդերացիան էլ ծրագիր ունի, ըստ որի, մենք աշխատում են մի խումբ երիտասարդների հետ: Մենք անհատական աշխատանք ենք տանում բոլորի հետ»,- նշեց Կապառոսը:
Վերջինս անդրադարձավ նաև Հենրիխ Մխիթարյանի` հավաքականում կարիերան ավարտելուն, առանձնացնելով, որ Մխիթարյանն իր տեղն ունի ֆուտբոլի ֆեդերացիայում: «Ինձ համար առավելություն էր Մխիթարյանի հետ աշխատելը: Մենք արդեն փորձ ունենք առանց Մխիթարյանի խաղալու և կարևորում եմ նաև, որ թիմը շարունակի աճ գրանցել»,- ընդգծեց նա:
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Չեռնոգորիայի ու Նորվեգիայի ընտրանիների հետ։ Մարտի 24-ին Երևանում հավաքականը կհյուրընկալի Չեռնոգորիային, իսկ մարտի 29-ին Օսլոյում ուժերը կչափի Նորվեգիայի ընտրանու հետ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...