«Հրապարակ».Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այս հոդվածը մահակ է դարձրել ընդդիմախոսների գլխին
Արման Թաթոյանը, դեռեւս ՄԻՊ-ի պաշտոնում, անցած տարվա հոկտեմբերի 13-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ծանր վիրավորանքի քրեականացման՝ Քրօր․ 137.1 հոդվածը։ Նա գրել է․ «Այս հոդվածը լի է անորոշ ձեւակերպումներով, զուրկ է իրավական կոնկրետությունից, ընդունվել է ընթացակարգային կոպիտ սխալներով: Քրեական օրենսգրքի այս հոդվածն արդեն իսկ հանգեցրել է խնդիրների, ու դրանք գնալով խորանալու են, իսկ փոփոխությամբ հռչակված նպատակը լուծում չի ստանալու»։
ՍԴ նիստը նշանակված էր նախօրեին, սակայն երեկ տեղեկացանք, որ դիմումի քննությունը հետաձգվել է՝ տեղափոխել են ապրիլի 26-ին։ Թե ինչ պատճառով, ՍԴ-ից չհայտնեցին, ասացին, որ նիստի վերաբերյալ աշխատակարգային որոշումը կայքում կտեղադրվի եռօրյա ժամկետում։
Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այս հոդվածը մահակ է դարձրել ընդդիմախոսների գլխին ու սրանով սահմանափակում է խոսքի ազատությունը, եւ ցանկացած, անգամ անհասցե վիրավորական արտահայտության հեղինակով զբաղվում են իրավապահները, ապա կարելի է կռահել, որ Փաշինյանի ձեռքում գործիք դարձած ՍԴ-ն ամեն ինչ կանի, որ հնարավորինս ձգի այս դիմումի քննությունը, իսկ վերջում իշխանահաճո որոշում կընդունի։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել