Հայաստանի ընտրանին Բիչախչյանի միակ գոլի շնորհիվ հաղթեց Չեռնոգորիային
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ընկերական խաղի շրջանակներում Երևանում ընդունեց Չեռնոգորիային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2022 թվականի առաջին խաղում Հայաստանի ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկից րոպեների առաջ անսպասելի վնասվածք ստացավ Անդրե Չալըշըրը և նրան փոխարինեց Ստյոպա Մկրտչյանը, ով նորամուտը տոնեց թիմի կազմում
Մեկնարկային րոպեներին երկու հավաքականները փոխանակվում էին գրոհներով, որոնք սուր չէիր անվանի: Բայց Հայաստանի ընտրանին 19-րդ րոպեին օգտագործեց իրեն ընձեռնված հնարավորությունը՝ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվեց Վահան Բիչախչյանը՝ առաջ մղելով հավաքականին:
Երկրորդ կեսի մեկնարկին Չեռնոգորիան մեծ ուժերով սկսեց գրոհել: Սակայն խաղակեսի միջնամասում հավասար պայքար էր ծավալվել: Խաղի վերջնամասում երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց ընտրանու կազմում իր նորամուտը նշող Ստյոպա Մկրտչյանը: Ի վերջո` հաշվի մեջ այլ փոփոխություն չեկավ և Հայաստանի հավաքականը հաղթեց Չեռնոգորիային նվազագույն հաշվով:
Հաջորդ հանդիպումը Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կանցկացնի մարտի 29-ին՝ Օսլոյում մրցելով Նորվեգիայի հետ:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...