«Իշխանությունները պարզապես անկարող են». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված գործողությունների հետևանքով հայկական կողմը դարձյալ զոհեր ունի: Սակայն Հայաստանի իշխանությունները շարունակում են հայտարարել, որ չեն շեղվի խաղաղության օրակարգից: «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի խոսքով, իրականում, որքան էլ խոսեն խաղաղության դարաշրջանի, խաղաղության օրակարգի մասին, իրենք էլ գիտեն, որ վիճակն անելանելի է ու պահի լուծումներով չեն կարող ինչ-որ բան անել: «Այս իրավիճակում խաղաղության օրակարգից խոսելն աբսուրդային է:
Ադրբեջանական կողմն անընդհատ շարունակում է իր սադրանքները, և զարմանալի է, որ այս մարդիկ ոչ միայն խաղաղությունից են խոսում, այլև ինչ-որ հապճեպ լուծումներ են փորձում առաջ քաշել: Օրինակ՝ զարմանում եմ, թե հայելային հետքաշման առաջարկ անելուց ի՞նչ հաշվարկների վրա են հիմնվել: Սա ոչ ավելին է, քան հանցավոր առաջարկ»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Խաչատրյանը՝ նկատի ունենալով նախօրեին Երասխի հատվածում տեղային հետքաշումների առաջարկների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը: Նրա խոսքով, այս փուլում իրականում ոչինչ քողարկել հնարավոր չէ, որքան էլ փորձեն հայտարարել, թե չեն շեղվում «խաղաղության օրակարգից»:
Շ. Խաչատրյանի դիտարկմամբ, իշխանությունները պարզապես անկարող են, ի վիճակի չեն խնդիրներին պարզ լուծումներ տալ: Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով էլ, խաղաղության գործընթացն իշխանությունների պատրանքն է: «Խաղաղության, այո, պետք է ձգտել, բոլոր բանական մարդիկ կողմնակից են խաղաղության, բայց խաղաղության հասնելու համար պետք է ուժեղ լինել: Դիմացինը քեզանից պետք է վախենա, քեզ հարգի, որ քո հետ խաղաղության պայմանագիր կնքի: Մուրալով խաղաղության չեն հասնում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Իսպիրյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել