Պոգբա․ Ծանր ժամանակներ են, «Մանչեսթեր Յունայթեդն» այլեւս չի պայքարում տիտղոսների համար
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան ակնարկել է, որ մտադիր է ամռանը փոխել ակումբը։
«Ծանր ժամանակներն են, հատկապես, «Մանչեսթեր Յունայթեդում»։ Երբ չեմ խաղում ակումբում եւ չկան արդյունքներ, Ֆրանսիայի հավաքական գալը դառնում է խթան։
Բարդ է ակումբում, այս մրցաշրջանում մարզիչ փոխվեց, ես վնասվածք ստացա։ «Մանչեսթեր Յունայթեդն» այլեւս չի պայքարում տիտղոսների համար։ Ես ցանկանում եմ տիտղոսներ նվաճել, պայքարել հանուն մեծ հաղթանակների, բայց «Մանչեսթեր Յունայթեդը» ոչինչ չնվաճեց այս տարի, նախորդ տարիներին էլ։ Դա ցավալի է։
Իմ ապագայի վերաբերյալ որոշում կարող եմ ընդունել վաղը, կարող եմ ընդունել ամռանը։ Դեռ ոչինչ չեմ ստորագրել»,- Պոգբայի խոսքը մեջբերում է Get French Football News-ը։
2017-ին Եվրոպայի լիգայի եւ Անգլիական լիգայի գավաթներոը նվաճելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» տիտղոս չի ունեցել։ Պոգբայի պայմանագիրն անգլիական ակումբի հետ կավարտվի հունիսին։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...