«Այս կառավարությունն ուղիղ ազդեցություն է ունենում գնաճի վրա». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Այն, որ Հայաստանում գնաճն անկառավարելի ու շարունակական է, նույնիսկ անզեն աչքով է նկատելի: Մասնագետները դրա համար ներկայացնում են օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, որպես պատճառներից մեկը, նշում է կառավարության գործունեությունը, որը, նրա կարծիքով, ուղղակիորեն նպաստում է գնաճին:
«Վերջերս հենց կառավարության ղեկավարը խոսեց հնարավոր վատ հետևանքների մասին: Այդ մի խոսքը բավարար էր, որ մարդիկ նետվեն խանութներ ու ինտենսիվ առևտուր անեն: Բնականաբար, բիզնեսը նման պահանջարկի դեպքում շահագրգռված էր լինելու արհեստականորեն գները բարձրացնել: Կառավարությունները պետք է ուշադիր լինեն արտահայտությունների մեջ, ավելի շատ պետք է հույս տան, ապագայի հանդեպ կանխատեսելիության ու կայունության թեզերով հանդես գան:
Խոսքը այս կառավարության մասին չէ, խոսքն ընդհանրապես՝ դասական գործելաոճի մասին է: Իսկ այս կառավարությունը լրիվ հակառակն է անում և դրանով ուղիղ ազդեցություն է ունենում գնաճի վրա: Վերջին գնաճի մեծ մասը հենց կառավարության չկշռադատված հայտարարությունների ու քայլերի արդյունքն էր»,- «Փաստի» հետ զրույցում նշում է Սարգսյանը: Մեր զրուցակիցը բարձրաձայնում է նաև մեկ այլ սուբյեկտիվ գործոնի մասին. խոսքը սպեկուլ յացիայի մասին է:
«Սովորաբար նման վիճակում սպեկուլ յանտները միշտ գլուխ են բարձրացնում: Սպեկուլ յացիա է տեղի ունենում և՛ ապրանքների, և՛ փողի շուկայում: Բնականաբար, սպեկուլ յացիան ուղիղ ազդեցություն է ունենում գնաճի վրա»,-ասում է Սարգսյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել