Ինչպե՞ս է անցել Մարուքյանի առաջին «քննությունը». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Բրյուսելում հրավիրվել է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների առաջնորդների գագաթաժողովը: Հասկանալի է՝ հիմնական թեման ռուս-ուկրաինական հակամարտությունն է: Այսուամենայնիվ, նման խոշոր հավաքները կարևորագույն հարթակ կարող են դառնալ միջազգային հանրությանը հասցնելու Ղարաբաղյան հակամարտության ներկայիս գործընթացները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը, ներառյալ՝ ստեղծված հումանիտար ճգնաժամը, խաղաղ բնակչության դեմ Բաքվի կողմից իրականացվող հանցագործությունները, մշակութային ցեղասպանության ակնառու դրսևորումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ պատերազմից մեկուկես տարի անց Ադրբեջանում դեռևս հայ ռազմագերիներ են պահվում:
«Փաստ» թերթի դիվանագիտական աղբյուրները նշում են, որ հատկապես այս տեսակետից բրյուսել յան գագաթաժողովը մեկնարկային «քննություն» է եղել հատկապես նորանշանակ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի համար, քանի որ նշանակումից հետո սա նրա առաջին պաշտոնական այցն էր: Մեր տեղեկություններով, չնայած, ինչպես նշեցինք, հիմնական թեման եղել է ռուս-ուկրաինական հակամարտությունը, դա չի խանգարել, որ Մարուքյանը «հաջողացնի» ներկայացնել Արցախի խնդիրները, Ադրբեջանի ահաբեկչական վարքը՝ նշելով, որ փաստացի Արցախում պատերազմը չի ավարտվել: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, բավականին անհատական հանդիպումներ են եղել ԵՄ երկրների տարբեր կուսակցությունների ղեկավարների և, ընդհանրապես, կարծիք ձևավորող ինստիտուտների և ուժերի ներկայացուցիչների հետ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել