«Հրապարակ».Նիկոլ Փաշինյանը անվերապահ նվիրվածություն եւ ստրուկի հնազանդություն է պահանջում թիմակիցներից
Նիկոլ Փաշինյանը շարունակում է կասկածել ու ասպարեզից հեռացնել բոլոր նրանց, ովքեր ինչ-որ չափով իրենցից վտանգ են ներկայացնում։ Նա անվերապահ նվիրվածություն եւ ստրուկի հնազանդություն է պահանջում թիմակիցներից։ Մեկ կիքսը կամ կես-ինքնուրույնությունը կարող է ճակատագրական լինել ցանկացածի համար։ Երեկ գրել էինք, որ իշխող ՔՊ-ում քննարկել են պատգամավոր Անուշ Բեղլոյանին Տնտեսական մրցակցության հանձնաժողով գործուղելու հարցը։
Պարզվում է՝ որոշումը կայացրել է Փաշինյանը, ԱԺ խմբակցության իր վստահելիների «նավոդկայով»։ Նրան զեկուցել են, որ Բեղլոյանը կասկածելի կապերի մեջ է անհայտ շրջանակների հետ, մասնակցում է ինչ-ինչ քննարկումների, որոնց չպետք է մասնակցի, եւ որոնք համաձայնեցված չեն ՔՊ «պոլիտբյուրոյի» հետ, գրեթե չի շփվում իրենց հետ։ Մի խոսքով, համայնքը բողոքել է, եւ Փաշինյանը որոշել է ազատվել Բեղլոյանից, բայց քանի որ ոչ մեկի հետ չեն ուզում թշնամանալ, որոշել են նրան նոր՝ անշառ պաշտոն առաջարկել, որտեղ նրանից գրեթե ոչինչ կախված չէ։ Աշխատավարձ կստանա ու վտանգ չի ներկայացնի թիմի համար։
Բանն այն է, որ ՔՊ ղեկավարությունն է որոշում, թե որ պատգամավորն ուր գնա, ինչ խոսի, որ լրատվամիջոցին հարցազրույց տա, որին մերժի։ Փաշինյանն արգելել է բոլոր վտանգավորներին հարցազրույցներ տալ, հեռուստաեթերում երեւալ։ Դա հատկապես վերաբերում է նորեկներին եւ կանանց գվարդիային։ Եվ ՔՊ-ական 71 հոգանոց խմբակցությունից միայն մի քանիսն ունեն լրագրողների հետ շփվելու իրավունք։ Սրանով էր պայմանավորված նաեւ փաշինյանական նոուհաուն՝ ԱԺ լրագրողների տեղաշարժը սահմանափակելը, որ չկարողանան մոտենալ ՔՊ-ական անմեղսունակ եւ քաղաքականապես տհաս պատգամավորներին, ցանկացած թեմայով հարց տալ եւ նրանց մտավոր կարողություններն ու պատրաստվածությունը հանրությանն ի ցույց դնել։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել