Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Խնամի-ծանոթ-բարեկամ»-ը՝ ակտուալ. Գնել Սանոսյանի կինն աշխատում է ամուսնու ղեկավարած նախարարությունում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նոր Հայաստանում խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու երեւույթը դեռ շարունակվում է: Անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարեկամներին աշխատանքի տեղավորելու առիթով ասել էր. «Կա «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ: Հիմա հարց. այս խոստումը կատարվե՞լ է. այո՛, լիարժեք, 100 տոկոսով կատարվել է»: Բայց ինչպես շատ այլ հարցերում, այս հարցում էլ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ու հայկական իրականությունը էականորեն տարբեր են: Ամենաթարմ օրինակը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն է, որի կինը՝ Ռուզաննա Տոնոյանը, աշխատում է ամուսնու ղեկավարած նախարարությունում:
Նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Ռուզաննա Տոնոյանն արդեն երկու տարի է, ինչ աշխատում է փաստաթղթաշրջանառության բաժնում որպես մասնագետ: Եւ ամենակարեւորը՝ նախարարությունից ընդգծեցին, որ նախարարի կինն այդ բաժնում աշխատանքի ընդունվել է դեռեւս 2020 թվականին՝ մինչեւ Գնել Սանոսյանի նշանակվելը: Բայց, միեւնույնն է, շահերի բախում է. չէ՞ որ չի բացառվում, որ նախարարի կնոջ նկատմամբ իր վերադասները արտոնյալ վերաբերմունք դրսեւորեն»:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել