Ադրբեջանից Իտալիա գազի մատակարարումները 2022թ․ 9,5 մլրդ խորանարդ մետր կկազմեն
Ադրբեջանից Իտալիա գազի երկարաժամկետ եւ սփոթ պայմանագրերով մատակարարումները 2022թ․ 9,5 մլրդ խորանարդ մետր կկազմեն, հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
2021թ․ Իտալիային ադրբեջանական գազի մատակարարումների ծավալը կազմել է մոտ 7 մլրդ խորանարդ մետր։
«Ընթացիկ տեմպերի պահպանման դեպքում Ադրբեջանից Իտալիա գազի երկարաժամկետ եւ սփոթ պայմանագրերով մատակարարումները 2022թ․ 9,5 մլրդ խորանարդ մետրի կհասնեն»,- շաբաթ օրը Բաքվում «Ադրբեջան-Իտալիա. Ճանապարհ, որ տանում է դեպի բազմակողմ ռազմավարական գործընկերության ամրապնդում» համաժողովի ժամանակ հայտարարել է Շահբազովը։
Նրա խոսքով, TAP գազատարի ընդլայնումը (որով ադրբեջանական գազը գնում է Եվրոպա) թույլ կտա մեծացնել գազի մատակարարումները ոչ միայն Իտալիա, այլեւ եվրոպական այլ երկրներ։ «Ուստի մենք բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրում ենք մասնակցել դրան (գազատարի ընդլայնմանը)»,- ընդգծել է նա։
Շահբազովը հավելել է, որ 2020թ․ դեկտեմբերի 31-ից TAP-ով Եվրոպա է մատակարարվել ավելի քան 10 մլրդ խորանարդ մետր գազ։
Նախարարը կոչ է արել իտալական ընկերություններին գնահատել Եվրոպա հողմային էներգիայից եւ «կանաչ» ջրածնից ստացված «կանաչ էներգիա» արտահանելու հարցում համագործակցության հնարավորությունը։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...