ՊՍԺ-ն Մբապեին կառաջարկի ավագի թեւկապը, միայն թե նա չհեռանա
Ֆրանսիական ՊՍԺ-ն վերջին ջանքերն է գործադրում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ։ Բոլոր հնարավոր գրավիչ ֆինանսական առաջարկներին դրական պատասխան չստանալուց հետո, փարիզյան ակումբը 23-ամյա ֆուտբոլիստիn կառաջարկի նաեւ ավագի թեւկապը, միայն թե նա չհեռանա, հաղորդում է ֆրանսիական L’Equipe-ը։
Այժմ ՊՍԺ-ի ավագը 27-ամյա բրազիլացի պաշտպան Մարկինյոսն է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի երկու հանդիպումների արդյունքում Մադրիդի «Ռեալին» պարտվելուց հետո ենթարկվեց սուր քննադատության ծանր պահին ավագի որակներ չդրսեւորելու համար։
Մբապեն ՊՍԺ-ում է 2017 թվականից։ Սպասվում է, որ ամռանը նա կմիանա «Ռեալին» անվճար։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt-ը Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատում է 160 միլիոն եվրո։ Անցած ամռանն Արքայական ակումբն այդքան էր առաջարկել ՊՍԺ-ին, սակայն մերժում էր ստացել։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...