Հայաստանում սննդամթերքը երկնիշ գնաճ է ունեցել
2021 թվականի աննախադեպ գնաճը շարունակվում է նաև այս տարի։ Մասնավորապես՝ 2022 թվականի մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապրանքների գներն աճել են 7,4 տոկոսով։
Մարտին փետրվարի նկատմամբ 1,8 տոկոս գնաճ է արձանագրվել, ինչը փաստում է գնաճի շարունակական լինելը։Սա այն դեպքում, երբ ցանկանալով զսպել գնաճը՝ 2022 թվականի մարտի 15-ին կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացեց 1,25 տոկոսով՝ հասցնելով 9,25 տոկոսի։ Շարունակվող գնաճը հուշում է, որ կենտրոնական բանկն այս տարվա ընթացքում կրկին կվերանայի իր դրամավարկային քաղաքականությունը, ինչի պատճառով կթանկանան վարկային միջոցները՝ մեծ վնաս հասցնելով տնտեսական ակտիվությանը։
Ռուս-ուկրաինական հակամարտությունն էլ ավելի է սրելու գնաճի խնդիրը այս տարվա ընթացքում։ Հատկապես, սննդամթերքի գնաճը լուրջ սոցիալական խնդիրներ կառաջացնի մեր բնակչության համար։
Հարկ է նշել, որ հացի, ալյուրի և մակարոնեղենի գները 2022 թվականի մարտին 2021 թվականի մարտի համեմատ աճել են համապատասխանաբար 12.3, 10.8 և 18.2 տոկոսով, իսկ 2022թ. փետրվարի համեմատ՝ 3.0, 3.8 և 8.1 տոկոսով:
Լայն սպառման ապրանքներ են հանդիսանում հաճարը, բրինձը, ոսպնուհնդկացորենը, որոնց գները 2022 թվականի մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել ենհամապատասխանաբար 16.2, 16.8, 28.0, 37.2 տոկոսով, իսկ 2022 թվականի փետրվարի համեմատ՝ 4.1%, 4.6%, 6.2% և8.4%-ով:
Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի և կաթի արտադրության ծավալների կրճատումն էապես ազդել է կաթնամթերքի շուկայի գների վրա, մասնավորապես՝ 2022 թվականի մարտին անցած տարվա մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է թարմ կաթի և կարագի՝համապատասխանաբար 9.5 և 10.7 տոկոսով, իսկ 2022 թվականի փետրվարի համեմատ՝ 2.1 և 4.1 տոկոսով գնաճ:
2021 թվականի գյուղատնտեսության ոլորտի 1 տոկոս անկումն ազդել է նաև մսի ծավալների վրա։ Մասնավորապես՝ թռչնամսի, գառան և տավարի մսերի գները 2022թվականի մարտին 2021 թվականի մարտի համեմատ աճել են համապատասխանաբար 7.4, 7.5 և 9.1 տոկոսով, իսկ 2022 թվականի փետրվարի համեմատ՝ 1.5, 1.8 և 1.3 տոկոսով:
Մենաշնորհացման բարձր մակարդակ ունեցող շուկայում շաքարավազի գինը շարունակաբար աճում է։ Մասնավորապես՝ 2022 թվականի մարտին 2021թվականի մարտի համեմատ արձանագրվել է շաքարի ևշաքարավազի 24.7%, իսկ 2022 թվականի փետրվարի համեմատ՝ 7.9 տոկոս գնաճ:
Տնտեսական պատժամիջոցների պատերազմի հետևանքով վառելիքաէներգետիկ շուկայում լուրջ ցնցումներ են գրանցվում և գրանցվելու, ինչը հանգեցնում է էներգակիրների գների կտրուկ տատանումների։ Մասնավորապես՝ 2022 թվականի մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 3.3 տոկոսով և 7.6 տոկոսով գնաճ, իսկ 2022 թվականի մարտին անցած տարվա մարտի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճելեն 25.4 և 39.9 տոկոսով: Հատկապես՝ դիզելային վառելիքի գների թռիչքաձև աճը լրացուցիչ ծախսեր է առաջացնելու տնտեսության մեջ՝ շղթայական բարձրացնելով ապրանքների և ծառայությունների գները։
Հարկ է նշել նաև, որ բացի արտաքին գործոններից, ապրանքների գներն աճել են նաև ջրի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետևանքով, իսկ արդեն 2022 թվականի ապրիլի 1-ից 4 տոկոսով բնական գազի սակագնի աճն իր հերթին նպաստի գների շարունակաբար աճին։
Արամ Աճեմյան




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...