Քոչարյանը գոհ է եղել հանրահավաքից. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Ազգային ժողովի «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախօրեին Ազատության հրապարակում հրավիրել էին հանրահավաք՝ հանուն Հայաստանի և Արցախի պաշտպանության: Բավականին սուր ելույթներից հետո ընդունվեց նաև հայտարարություն, որով փաստացի հաստատագրվեցին այն կարմիր գծերը, որոնք տրորելը, այսինքն՝ հանրահավաքի կողմից ներկայացված սկզբունքների չիրագործումը «անխուսափելիորեն կհանգեցնի համաժողովրդական լեգիտիմ հակազդեցության բոլոր հնարավոր միջոցներով և եղանակներով»։
Ի դեպ, մեկ ժամով Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված ակցիան, երբ փակվեցին հարակից բոլոր փողոցները, իսկ հրապարակում դրվեց Արցախի դրոշը, փորձագիտական շրջանակների գնահատմամբ, նաև խորհրդանշական էր: Մասնավորաբար, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, թե հենց այստեղից 2018 թ. սկսվեց «Արցախի դրոշի իջեցման գործընթացը»: «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը ստացած վնասվածքի պատճառով չէր կարողացել ֆիզիկապես ներկա գտնվել հանրահավաքին, թիմակիցների հետ հեռախոսազրույցների ժամանակ իր գոհունակությունն է հայտնել թե՛ հանրահավաքի կազմակերպչական աշխատանքների, թե՛ ելույթների ու, ընդհանրապես, բովանդակային առումով, թե՛ նաև մասնակիցների բավական պատկառելի թվաքանակի տեսանկյունից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել