Ինչով է օգտակար ոսպը
Ոսպի կանոնավոր օգտագործումը կապված է մեծահասակների մոտ սրտանոթային հիվանդությունների զարգացման ավելի ցածր ռիսկի հետ: Այս մասին ասվում է Journal of the American Heart Association-ում հրապարակված հետազոտության մեջ։
Ոսպը, որն ընդեղենի ընտանիքի անդամ է, բջջանյութի եւ սպիտակուցների լավ աղբյուր է համարվում։ Այն նաեւ պարունակում է առողջության պահպանման եւ իմունային համակարգի աշխատանքի համար կարեւոր մի շարք նյութեր, ինչպիսիք են կալիումը, երկաթը, մանգանը, ցինկը, պղինձը, սելենը, ռիբոֆլավինը, ֆոսֆորը եւ վիտամին B6-ը:
Համարվում է նաեւ, որ ոսպը՝
- նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը,
- պայքարում է հոգնածության դեմ,
- նվազեցնում է քաղցկեղի առաջացման վտանգը,
- բարձրացնում է հագեցածության զգացումը,
- նվազեցնում է շաքարախտի հավանականությունը,
- նպաստում է արյան ճնշման նորմալացմանը,
- կանխում է փորկապությունը,
- օգնում է վերահսկել քաշը, նիհարել։
Մասնագետները խորհուրդ են տալիս սկզբի համար ոսպը քիչ քանակությամբ օգտագործել։ Միանգամից շատ ուտելու դեպքում այն կարող է գազեր կամ փորկապություն առաջացնել: Խորհուրդ է տրվում նաեւ ոսպի հետ շատ հեղուկներ խմել։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան