«Հրապարակ».Խորհրդարանական ընդդիմությունը հերթական հրատապ քննարկումն է հրավիրում
Խորհրդարանական ընդդիմությունը հերթական հրատապ քննարկումն է հրավիրում, այս անգամ՝ տնտեսական թեմայով։ «Հանրային ծառայությունների գների աճի ազդեցությունը ազգաբնակչության կենսամակարդակի եւ տնտեսության վրա (առկա վիճակ եւ անելիքներ)» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն օրերս նախագիծ է դրել շրջանառության մեջ։ Այն ներկայացվել է պատգամավորի անունից, սակայն ամբողջ խմբակցության առաջարկն է:
Ստորագրահավաքին միացել են նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները: Հիմնավորման մեջ նշվում է, որ այս հարցով քննարկում անցկացնելու հրատապությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանրային ծառայությունների՝ գազի, ջրի, էլէներգիայի սակագների աճը ոչ միայն անմիջականորեն ազդում է մարդկանց կենսամակարդակի վրա, այլ նաեւ շղթայաբար բացասական հետեւանքներ է ունենում տնտեսության վրա:
Նշում են նաեւ, որ, մի կողմից, իշխանությունը մերժում է ընդդիմադիրների՝ նվազագույն աշխատավարձերը, նպաստները բարձրացնելու առաջարկները, մյուս կողմից՝ համարժեք լուծումներ չի առաջարկում։ Ընդդիմությունն առաջարկում է նաեւ, որ այս հարցով քննարկմանը մասնակցեն Կենտրոնական բանկի նախագահն ու իրավասու փոխվարչապետը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել