Ինչու է հարկավոր սուրճից հետո ջուր խմել
Բարձրակարգ սրճարաններում սուրճը մատուցում են մաքուր ջրի հետ։ Այս հին սովորությունն իր բացաատրությունն ունի։
Սուրճի հատիկների կառուցվածքը միատարր չէ։ Դրա արտաքին շերտը պարունակում է թարմացնող ալկալոիդ, որը հայտնի է կոֆեին անունով։
Ներքին շերտում գտնվում է մեկ այլ ալկալոիդ՝ տեոբրոմին։ Լուծվող սուրճի պատրաստման ընթացքում օգտագործվում է միայն հատիկների ներքին հատվածը։ Եթե խոսքը հատիկավոր սուրճի մասին է, ապա այն երկու ալկալոիդ է պարունակում։ Երբ սուրճ ենք խմում, այս երկու ալկալոիդները միաժամանակ մտնում են օրգանիզմ, սակայն սկսում են գործել հերթով։
Նախ՝ սկսում է աշխատել կոֆեինը, 25 րոպե անց՝ տեոբրոմինը։ Կոֆեինը սեղմում է բոլոր օրգանների անոթները՝ բացի երիկամներից. դրա անոթները, հակառակը, էսպրեսոյի մի քանի բաժակից հետո լայնանում են։ Արդյունքում՝ ճնշումը բարձրանում է, և միզարձակման ցանկություն է առաջանում։
![]()
Oratert.am- ը Ձեզ է ներկայացնում ևս մի քանի պատճառ, սուրճից հետո ջուր խմելու համար․
• Լավացնում է համը։ Եթե միանգամից մի քանի կում սուրճ ենք խմում, երկրորդն արդեն այնքան համեղ չի լինում, որքան առաջինը։ Մաքուր ջուրը կմաքրի համային ռեցեպտորները. Արդյունքում՝ կարող եք վայելել յուրաքանչյուր կում։
• Կարգավորում է ճնշումը։ Նրանք, ովքեր վախենում են սուրճ օգտագործել բարձր ճնշման պատճառով, կարող են ջուր խմել սուրճից հետո։ Ջուրը կարող է թուլացնել կոֆեինի ազդեցությունը, սրտի զարկերը չեն արագանա։
• Սպիտակ ատամներ։ Սուրճը պիգմենտ է պարունակում, որը ներկում է ատամի էմալը։ Եթե ամեն կում սուրճից հետո մի փոքր ջուր խմեք, պիգմենտը չի հասցնի ներծծվել, և ատամները սպիտակ կմնան։
Առողջ եղեք




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան