«Շիրակը» կարող է մասնակցել Պրեմիեր լիգայի հաջորդ առաջնությանը
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը կարող է հանդես գալ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանին, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Ապրիլի 15-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) լրացուցիչ նիստը:
Կոմիտեի՝ ապրիլի 1-ին «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի վերաբերյալ կայացրած որոշման և նույն նիստի ընթացքում ակումբին և ՀՖՖ Արտոնագրման բաժնին տրված հանձնարարականների հիման վրա՝ լրացուցիչ նիստի քննարկմանը ներկայացված էր ակումբների արտոնագրման փորձագետների եզրակացությունը, ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետի միջնորդությունը, նաև «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի կողմից ներկայացված մեկնաբանություններն ու ընդունելի և վերաբերելի ապացույցները։
Ավելին, «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի գործադիր տնօրենը ներկայացել էր նիստին՝ ակումբի պաշտոնական դիրքորոշումը կոմիտեին հայտնելու նպատակով։
Բազմակողմանի ուսումնասիրելով առկա հանգամանքներն ու ապացույցները՝ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն որոշեց․
Շնորհել Ազգային արտոնագիր «Շիրակ ՖԱ» ՀԿ-ին, ինչն ակումբի առաջին թիմին հնարավորություն է ընձեռում մասնակցելու VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023թթ․ մրցաշրջանին։
«Շիրակն» այս մրցաշրջանում հանդես է գալիս Առաջին խմբում եւ 21 խաղից հետո 53 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատարը «Լեռնային Արցախն» է՝ 54 միավոր։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...