Ինչպե՞ս կարող է ջուրն օգնել ճնշումը կարգավորելուն
Սովորական ջուրը կարող է օգնել կարգավորել զարկերակային ճնշումը, հավաստիացնում է սննդաբան, նուտրիցիոլոգ Եվգենի Արզամասցեւը (Ռուսաստան)։ Նրա խոսքով՝ ջրի անհամաչափ օգտագործման ռեժիմը նպաստում է զարկերակային ճնշման խնդիրների՝ դրա անկայունության, կտրուկ տատանումների առաջացմանը։ «Երբ մարդը քիչ ջուր է խմում կամ խմում է երբեմն-երբեմն, կարող են ճնշման տատանումներ առաջանալ։
Մի օր ճնշման ցուցանիշները կարող են նորմալ լինել, հաջորդ օրը՝ ոչ նորմալ»,- ասել է մասնագետը։ Այդ փոփոխությունները, ըստ Արզամասցեւի, բացատրվում են նրանով, թե ինչպես է օրգանիզմը վերաբաշխում հեղուկը բջիջների ներսում եւ բջջամերձ տարածքում։ Հեղուկը կարող է անբավարար կամ, հակառակը, չափից ավելի շատ լինել։ Մասնագետի խոսքով՝ ճնշման կարգավորմանն օգնում է ջրի համաչափ օգտագործումը՝ օրվա ընթացքում ոչ մեծ բաժիններով։ Դրա ընդհանուր ծավալը կարող է կազմել մեկուկես-երկու լիտր։ Սննդաբանի կարծիքով՝ այս սկզբունքով ջուր խմելը կարգավորում է այն հորմոնների աշխատանքը, որոնք պատասխանատու են մարմնի բջիջներում հեղուկի բաշխման համար, ինչն, իր հերթին, կբարելավի զարկերակային ճնշման ցուցանիշները։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան