Տիկնիզյանը կրկին հրաժարվել է խաղալ Հայաստանի հավաքականում
Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը հրաժարվել է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։ Այս մասին հայտնում է Metaratings-ը։
Ըստ աղբյուրի՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ներկայացուցիչները կապ են հաստատել խաղացողի հետ, սակայն ստացել են հերթական մերժումը։
Հիշեցնենք, որ Տիկնիզյանը Ռուսաստանի երիտասարդական հավաքականում հանդես գալու փորձ ունի, սակայն այս պահին նա չի խաղացել երկրի գլխավոր թիմում, ուստի հնարավորություն ունի փոխել մարզական քաղաքացիությունը՝ այլ թիմում խաղալու համար։
Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում Տիկնիզյանը 7 հանդիպում է անցկացրել, որոնցում խփել է մեկ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում մայրաքաղաքային ԲԿՄԱ-ի շրջանավարտը, ով անցյալ ամառ է տեղափոխվել «Լոկոմոտիվ», ունի 20 խաղ և երեք կարմիր քարտ։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...