Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Տնտեսություն

Հայաստանի միջազգային պահուստները նվազել են 202,3 մլն դոլարով

2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները կրճատվել են 202,3 մլն ԱՄՆ դոլարով կամ 6,3 տոկոսով։

Միջազգային պահուստներն առանցքային նշանակություն ունեն ցանկացած երկրի համար, քանի որ դրանց միջոցով է ապահովվում միջազգային պարտավորությունների կատարումը։

Միջազգային պահուստները կարող են ներառել թանկարժեք մետաղների ձուլակտորներ ու դրանցից պատրաստված ձուլվածքներ, արտարժույթով արտահայտվող մետաղադրամներ և թղթադրամներ, տարաբնույթ պարտատոմսեր, մուրհակներ և այլ պահուստային միջոցներ։ Հայաստանի պարագայում միջազգային պահուստների 99 տոկոսը ներդրված է արտարժութային ակտիվների մեջ։

Հարկ է նշել, որ պահուստային միջոցների տեղաբաշխման առաջնային չափանիշ է հանդիսանում տեղաբաշխվող միջոցների անվտանգությունն ու իրացվելիությունը:

Հայաստանի միջազգային պահուստների կառավարումն իրականացնում է կենտրոնական բանկը։ 2003 թվականին՝ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի օրոք, վաճառվեցին  Հայաստանի ոսկու պահուստները։ Դրանք կազմում էին մոտ 1.4 տոննա, որի արժեքը մոտ 18 մլն դոլար էր (1 ունցիան 400 ԱՄՆ դոլար էր, իսկ ներկայումս՝ 1920 ԱՄՆ դոլար․ մոտ 4,5 անգամ գինն աճել է)։ Կենտրոնական բանկն այդ ժամանակ պնդում էր, որ ոսկին՝ որպես պահուստային ակտիվ, երկարաժամկետ կտրվածքով քիչ հուսալի է և եկամտաբերություն չունի։ ԿԲ ղեկավարությունը հայտարարում էր, որ ոսկին վաճառել է ճիշտ պահին, երբ միջազգային շուկայում դրա գինը բարձր է եղել։  Ուշագրավ է, որ հետագայում պարզվեց, որ դա ամենահարմար պահը չէր, քանի որ հաջորդ տարիների ընթացքում ոսկու գինն էլ ավելի բարձրացավ։

Ի հաշիվ պետական պարտքի ավելացման՝ 2021 թվականի ընթացքում ՀՀ միջազգային պահուստները ավելացել են 599,4 մլն ԱՄՆ դոլարով  կամ 22,9 տոկոսով՝ ստեղծելով լրացուցիչ ֆինանսական անվտանգության բարձիկ։

Կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակը մեկ կառավարությանն է ներկայացնում և հրապարակում միջազգային պահուստների վիճակի և կազմի մասին տեղեկատվություն: Եթե ՀՀ միջազգային պահուստների մակարդակը նվազում է, կամ ըստ Կենտրոնական բանկի, առկա է դրա նվազման այնպիսի միտում, որի հետևանքով կարող է վտանգվել դրամավարկային քաղաքականության իրականացումը կամ ՀՀ միջազգային պարտավորությունների անխոչընդոտ կատարումը, ապա Կենտրոնական բանկն արտահերթ տեղեկատվություն է ներկայացնում կառավարությանը միջազգային պահուստների վիճակի, դրանց մակարդակի նվազման կամ հնարավոր նվազման պատճառների, ինչպես նաև ստեղծված իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ և այդ մասին տեղյակ է պահում ՀՀ  վարչապետին և Ազգային Ժողովի նախագահին։

Հայաստանի տնտեսությունը մեծ կախվածություն ունի Ռուսաստանից, քանի որ մեր արտահանման 28 տոկոսը և դրսից եկող տրանսֆերտների 41 տոկոսը բաժին է ընկնում ՌԴ-ին։ Հետևաբար, ռուբլու արժեզրկումն (6,23 դրամից դառնալով 4,79) ուղղակի ազդել և ազդելու է մեր երկրի ֆինանսական կայունության վրա։ Ճգնաժամի առաջին օրերին մեծ քանակությամբ ռուբլի հոսեց մեր արտարժույթի շուկա, ինչը հանգեցրեց բանկային համակարգից կանխիկ արտարժույթի արտահոսքի, և նաև դա կանխելու նպատակով կենտրոնական բանկը մարտի 15-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8 տոկոսից բարձրացրեց 9,25-ի։

Տնտեսական պատժամիջոցների պատերազմը դեռևս նոր է սկսվել, և կառավարությունն ու կենտրոնական բանկը պետք է լրացուցիչ քայլեր նախաձեռնեն ֆինանսական համակարգի կայունությունն ապահովելու ուղղությամբ։