Եվ ծնվեց նա. Տաթևիկ Ադումյանի անսպասելի գրառումն ու լուսանկարը
Սիրված սերիալային դերասանուհի Տաթևիկ Ադումյանը համարվում է ամենաքննարկվող հայտնիներից մեկը:
Տաթևիկը ամեն կերպ գաղտնի է պահում անձնական կյանքը, հաճախակի լուսանկարներ չի հրապարակում ամուսնու հետ, սակայն Pressmedia.am-ի աչքից չի վրիպել, որ հայտնի դերասանուհին իր միկրոբլոգում նրա հետ լուսանկար է հրապարակել և հուզիչ գրառում կատարել՝ շնորհավորելով ամուսնու տարեդարձը.
ԵՎ ծնվեց նա... Իմ ճանաչած և հանդիպած ամենաբարի, ամենաանկեղծ, ամենաՀԱՅՐԵՆԱՍԵՐ, ամենաազնիվ, ամենաները կարելի է անվերջ թվարկել...
Ինչքան հպարտ եմ, որ արդեն 12 տարի ճանաչում եմ քեզ... Ավելին՝ կիսում եմ քեզ հետ յուրաքանչյուր երջանկությունև դժվարությունդ…
Շատ բանի միջով ենք անցել և վստահ եմ՝ դեռ պիտի անցնենք։
Մեր միությունն ամուր է հենց դրանով. որ մենք էդպես էլ չկոտրվեցինք (ասեմ ավելին՝ հակառակը տեղի ունեցավ ☺️)
Մի տեսակ մեր օրերում արժեզրկվել են սերը, ամուսնությունը, ընտանիքը, ընկերությունը, մարդկային պարզ հարաբերությունները... Մարդիկ չափազանց հեշտ են հանձնվում, չափազանց հեշտ են պարտվում, հեռանում, պայքարելը կարծես ամոթ է դարձել։
Իսկ ես, ամեն օր հասարակության և շրջապատիս մեջ տեսնելով օրեցօր շատացող այդօրինակ դեպքերը, մինչև այսօր լուռ հպարտացել եմ, որ կողքիս է մարդու այն եզակի տեսակը, ինչպիսին դու ես։
Շնորհավոր ծնունդդ։
Հ.Գ. նկարում մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք—առանց որևէ ֆոտոշոպի և ֆիլտրների:




















Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա Տոնոյան
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Հայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա Կոստանյան